2011-ին արդեն գրանցվել է դեղորայքային թունավորման 16 դեպք:
Հայաստանի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանի խոսքով, դա «բավականին շատ է»: Նախորդ ամբողջ տարվա ընթացքում 41 նման դեպք է արձանագրվել, իսկ 2009 թվականին` 38:
«Նման հիվանդներին ավելի լավ է անհապաղ հասցնել հիվանդանոց», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը խորհուրդ տվեց Գաբրիելյանը` շարունակելով. - «Տան պայմաններում հետագա բարդությունները բավականին շատ են լինելու»:
Դեղորայքային թունավորումները, գլխավոր թունաբանի ներկայացմամբ, հիմնականում ինքնասպանության փորձերի հետեւանք են: Անցած տարի գրանցվել է նման 22 դեպք` 21-ը մահվան ելքով:
Դեղորայքային թունավորումը ընդհանուր քիմիական թունավորումների մի տեսակն է: Քիմիական թունավորումներում ամեն տարի հիվանդանոցում են հայտնվում հարյուրավոր մարդիկ:
«Անցյալ տարի բաժանմունք է ընդունվել 608 հիվանդ, ինչը բավականին մեծ թիվ է», - ասաց Միքայել Գաբրիելյանը` հավելելով. - «2009 թվականին 543 է եղել.. Գնալով առայժմ ավելանում է»:
Գաբրիելյանի փոխանցմամբ, սննդային թունավորումներից ամենատարածվածը մանրէային թունավորումներ են, որոնց պատճառ են դառնում ախտածին մանրէների արտադրած թույները: Նման թունավորումները առավել հաճախ են հանդիպում ապխտած մսի, երշիկի, ձկնեղենի, կանթանթերքի, ձվի, տնային պայմաններում պատրաստված պահածոների ընդունման արդյունքում:
Երկրի գլխավոր թունաբանի հավաստմամբ, Հայաստանում սննդային թունավորումների հիմնական պատճառը սունկն է. 2010-ին գրանցվել է նման 78 դեպք:
Վերջում Միքայել Գաբրիելյանը կոչ արեց թունավորման առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել բժշկի: