Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը անձամբ խնդրել է Միացյալ Նահանգների նախագահին` կանխել Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում։ Associated Press լրատվական գործակալության հաղորդմամբ` այդ մասին երկուշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Դավութօղլուի խոսքով, Էրդողանն այս հարցով հատուկ նամակ է հղել Բարաք Օբամային` զգուշացնելով, որ խաղասեղանին դրված են թուրք - ամերիկյան ռազմավարական հարաբերություններն ու Հայաստանի հետ հաշտեցման գործընթացը։
«Նամակում Էրդողանը ընդգծել է իրավիճակի կարեւորությունն ու հարցի նրբությունը եւ կոչ արել Օբամային ակտիվ ջանքեր գործադրել` բանաձեւը օրակարգում չընդգրկելու համար», - թուրքական Hurriyet-ին ասել են արտգործնախարարությունից ու հավելել. - «Վարչապետ Էրդողանը նաեւ հիշեցրել է Միացյալ Նահանգների նախագահին այն ջանքերի մասին, որ գործադրում է պաշտոնական Անկարան` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»։
Հայամետ կոնգրեսականների կողմից շրջանառության մեջ դրված թիվ 252 բանաձեւը, որը կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին «մեկեւկես միլիոն հայերի պարբերական եւ կանխամտածված բնաջնջումը ճշգրիտ կերպով բնորոշել որպես ցեղասպանություն», ամիսներ առաջ արդեն հավանության է արժանացել Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
Hurriyet-ի հաղորդմամբ, բանաձեւը լիագումար նիստում քվեարկության կարող է դրվել արդեն երեքշաբթի երեկոյան: «Եվ քանի որ փաստաթուղը անակնկալ կերպով հավանության արժանացավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, նույնը կարող է լինել նաեւ այժմ` լիագումար նիստում», - թերթին ասել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը։
«Պաշտոնական Անկարան շատ մտահոգված է, որ բանաձեւը մինչ օրս դուրս չի եկել օրենսդիր մարմնի օրակարգից», - ըստ Associated Press-ի, հայտարարել է պետնախարար, կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը եւ հավելել. - «Կարծում ենք` ճիշտ չէ, երբ այս հարցը շարունակ օգտագործվում է մեր դեմ որպես գործիք»։
«Մենք թույլ չենք տա, որ այսպես կոչված ցեղասպանության շուրջ փաստաթղթերը Դամոկլյան սրի նման կախվեն հայ - թուրքական արձանագրությունների գլխին», - իր հերթին, հայտարարել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանի նիստում: «Թուրքիան վճռական է պաշտպանել իր ազգային արժանապատվությունը անհիմն մեղադրանքներից ու զրպարտություններից», - ասել է նա:
Արտգործնախարարի խոսքով, թուրքական կողմն արդեն տվել է անհրաժեշտ նախազգուշացումները հնարավոր հետեւանքների վերաբերյալ` թե’ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ զրույցում, թե’ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում։
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, մասնավորապես, Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանությունը անցած օրերի ընթացքում մի քանի հանդիպում է ունեցել Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բանաձեւի դեմ քարոզարշավին միացել են նաեւ Միացյալ Նահանգների թուրքական եւ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները։