Նոյեմբերի 24-ի երեկոյան` աշխատանքային օրվա ավարտից հետո, նախագահի նստավայրի առջեւ հավաքվեցին մի քանի տասնյակ երիտասարդ մայրեր ու հղիներ, ովքեր պաստառներով արտահայտում էին իրենց բողոքի ձայնը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների դեմ ու կոչ էին անում նախագահին հետ կանչել իր ստորագրությունը:
Երիտասարդ մայրերն ու հղիները պատրաստակամ են շարունակել պայքարը եւ ապահովել իրենց վասատակած «բարեկեցիկ մայրությունը», հակառակ դեպքում «անիմաստ են համարում երեխա ունենալն ու Հայաստանում մնալը»: