«Մանկական Եվրատեսիլ»-ի հայազգի հերոսն արդեն Երեւանում է

Վլադիմիր Արզումանյան

«Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը, որքան ազատ ու անկաշկանդ է բեմում, այնքան ամաչկոտ է լրագրողների հետ շփվելիս: Համաեվրոպական երգի մրցույթում Հայաստանի առաջին հաղթանակն ապահոված պատանին իր նվիրական ցանկությունն արդեն հայտնել է ծնողներին, իսկ մրցույթի արդյունքում գտել է իր երգի հերոսուհուն: