Խրախուսվում են հայ երիտասարդության եւ համայնքների ազատ գործողությունները

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն ամփոփել է Կրթության զարգացման ակադեմիայի կողմից իրականացվող Երիտասարդների եւ համայնքների գործողությունների ծրագիրը, որի նպատակը համայնքներում ակտիվության խրախոսումն ու տեղական կարիքներից բխող նախաձեռնությունների իրականացումն է:
«Հայաստանում երիտասարդության եւ համայնքների քաղաքացիական ակտիվության խթանում. արդյունքներ եւ քաղված դասեր» խորագրով միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցները պատմել են իրենց «հաջողության պատմությունները»: