Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի մի քանի պետական բուհերի ուսանողական խորհուրդների նախագահները հանդիպել են լրագրողների հետ ու մատնանշել այն հիմնական խնդիրները, որ տարածված են բոլոր բուհերում:
Ուսխորհուրդների ղեկավարների պնդմամբ` բուհերում այսօր ուսանողների համար գերակա են մնում բուհի կառավարմանը մասնակցելու, ինչպես նաեւ կոռուպցիայի խնդիրները: