Հոկտեմբերի 8-ին Լivejournal բլոգային տիրույթը փակեց 2004-ից գործող Փղի բլոգը, որն ուներ 1600 գրառում եւ մոտ 85 հազար մեկնաբանություն: Livejournal-ը պարզաբանեց հեղինակին, որ իր բլոգը սառեցվել է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Վուգար Սեիդովի վիրտուալ հաշիվ անօրինական մուտք գործելու մեղադրանքով:
Այս հարցում մեծ դեր են խաղացել բազմաթիվ ադրբեջանցիների բողոքները Փղի բլոգի հասցեին, ովքեր մեղադրեցին նրան հակերության, հակաադրբեջանական գործունեության մեջ` մեղադրանքներն ապացուցելով հայկական մամուլում տեղ գտած մի հոդվածով, որտեղ լրագրողը մեջբերել էր Տիգրան Քոչարյանի` Փղի խոսքերն այն մասին, թե իբր «ադրբեջանական հակերների գրոհներին մենք էլ պակաս պատասխան չենք տալիս, որ տարիներ առաջ կոտրվել է Ադրբեջանի նախագահի կայքը»:
«Ես երկու անգամ տեղադրել էի քաղաքագետ Սեիդովի եւ ադրբեջանական Վիքիպեդիայի հղումներ` բացահայտելով, որ նա գրում է տարբեր անուններով, ծավալում է հակահայկական քաղաքականություն», - պատմեց Փիղը:
Վուգար Սեիդովը այս առիթով գրել էր. «Բարեւ, ինչ-որ մեկը մտել է իմ gmail, կոտրել փոստս ու ջնջել իմ բոլոր 3 բլոգերը` իրենց բոլոր գրառումներով»: Հրապարակված նամակագրությունը իր բլոգում փոստ էր արել նաեւ Փիղը, ով պնդում է, որ այդ նյութերը ստացել էր մեկ ուրիշից: Բողոքների շնորհիվ Livejournal-ը կասկածել է առաջին հերթին Փղին, ու ադրբեջանցիների կողմից հակեր կնքված բլոգերի բլոգը սառեցվել է:
Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը` Kornelij-ն, պատմեց, որ Livejournal-ի մի խումբ հայ բլոգերներ, ի պաշտպանություն իրենց բլոգեր ընկերոջը, վիրտուալ ակցիա են անցկացրել` նամակներ ուղղելով ադմինիստրացիային: Սակայն ակցիան ոչ մի արդյունք չունեցավ: Բլոգերն ինքը շարունակում է նամակագրությունը Livejournal-ի տնօրինության հետ, սակայն ադրբեջանցիների բողոքները շատ են եղել եւ ապացուցվել են մամուլում տեղ գտած հրապարակումներով:
«Պետք չէ, իհարկե, մտածել, թե այստեղ աշխատում է կոռուպցիան կամ ադրբեջանական լոբբին շատ ուժեղ է վիրտուալ տարածքում, պարզապես անախորժություն է», - կարծում է Kornelij-ն:
Փիղը արդեն ստեղծել է մեկ այլ վիրտուալ տարածք, որտեղ վերականգնել է իր նախկին բլոգի բոլոր գրառումները ու կարծում է, որ ինքը ոչինչ չի կորցրել, եւ տուժողն, ըստ նրա, հենց Livejournal-ն է: