«DigiTec Expo» տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Հոկտեմբերի 29-31-ը ցուցահանդեսը կանցկացվի արդեն 6-րդ անգամ:
Այս տարի աճել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների թիվը` հասնելով 65-ի: Կազմակերպիչներն ակնկալում են, որ 3 օրերի ընթացքում կունենան 12-15 հազար այցելու:
Ցուցահանդեսին մասնակցելու են մի շարք միջազգային ճանաչում ունեցող ընկերություններ, որոնք կներկայացնեն տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներ եւ համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումներն առօրյա բիզնեսում, կրթությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, համակարգչային գրաֆիկա եւ մուլտիմեդիա:
Ըստ կազմակերպիչների` «DigiTec Expo»-ն նաեւ միտված է միջազգային կապերի ընդլայնմանը. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին եւ հետագա ծրագրեր նախանշել: Ցուցահանդեսի կարեւորագույն խնդիրներից է ուժեղացնել համագործակցությունը Հայաստանի ներսում, քանի որ հաճախ ընկերությունները տեղյակ չեն մեկը մյուսի արտադրանքից, չգիտեն, թե ինչպես կարող են համագործակցել:
«DigiTec Expo»-ին զուգահեռ անկացվելու են նաեւ մի շարք այլ միջոցառումներ` DigiTec Start Up forum-ը, որտեղ նորաստեղծ ընկերությունները ներկայացնելու են իրենց ծառայությունները եւ գործունեությունը, Էլեկտրոնային կառավարում ֆորումը, որի ընթացքում ներկայացվելու են ՀՀ կառավարության եւ առընթեր մարմինների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները, DigiLife սեմինարների շարքը եւ «Արմռոբոտիքս»-ը` Հայաստանի ռոբոտների բաց առաջնության ցուցադրությունը: