Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթի կազմակերպիչները հայտարարեցին, որ մրցույթին մասնակցող 15 պետություններում մեկնարկում է «Նոր ալիք 2011»-ի ազգային նախընտրական փուլի հայտերի ընդունումը: Հայաստանում նախընտրական փուլը նախատեսվում է անցկացնել 2011-ի մարտին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն երգ, ապա նրանց տվյալները կուղարկվեն Մոսկվա, որտեղ ժյուրին կընտրի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցներին: Վերջինիս հաղթողներն էլ հնարավորություն կստանան մասնակցել Յուրմալայում կայանալիք եզրափակիչ փուլին:
2011-ին «Նոր ալիք» մրցույթը նշելու է իր 10-ամյակը. այդ առթիվ նախատեսվում են շատ անակնկալներ եւ նորություններ:
2011-ին «Նոր ալիք» մրցույթը նշելու է իր 10-ամյակը. այդ առթիվ նախատեսվում են շատ անակնկալներ եւ նորություններ: