Թեղուտի պաշտպանության խմբի տվյալներով` հանքերի շահագործումը շարունակելու համար ՎՏԲ բանկը շուտով 300 մլն դոլար գումար պետք է ստանա: Սակայն գումարը դեռ չի փոխանցվել, իրենք էլ պարապ չեն մնում: Հոկտեմբերի 23-ի համերգ-հանրահավաքի ժամանակ հանուն Թեղուտի պաշտպանության կնվագեն, կերգեն, ելույթ կունենան ու կկատակեն հայտնի ռոք երգիչներ, հասարակական գործիչներ ու երգիծաբաններ:
Թեղուտի պաշտպանության համար Վոքս խումբը հատուկ երգ է գրել ու ձայնագրել, որը համերգ–հանրահավաքի ժամանակ կհնչի Կոմիտասի արձանի հարակից այգում հավաքվածների համար: Բարդ տեխնիկա կազմակերպիչները տեղադրել չեն կարող, քանի որ վստահ չեն, որ միջոցառումը առանց միջադեպերի կանցնի: Ակտիվիստներն ասացին, որ ամեն պահի սպասելու են քաղաքապետարանի միջամտությանը, քանի որ այդպես էլ հստակ չի պատասխանել էկոակտիվիստների հարցին, թե կարելի՞ է Կոնսերվատորիային հարող այգում համերգ կազմակերպել:
«Քաղաքապետարանից պատասխանեցին, որ առաջարկում են Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում կազմակերպել, բայց միայն առաջարկում են ու չեն մերժում մեր ցանկությունը, հետեւաբար մենք չենք ընդունում նրանց առաջարկը», - ասաց Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Արփինե Գալֆայանը:
Մինչեւ Կոնսերվատորիայի այգին ընտրելը բնապահպանները փորձել են համերգի անցկացման թույլտվություն ստանալ Կասկադի տնօրինությունից, որը մերժել է` պատճառաբանելով, որ «քաղաքական» ենթատեքստ է տեսնում:
Քաղաքապետարանի հաղորդմամբ` Մոսկվա կինոթատրոնի հարակից հրապարակն էլ է այդ օրը զբաղված լինելու մեկ այլ համերգով:
Թեղուտի խումբն ու անտառի պաշտպանության աջակիցները այս համերգ-հանրահավաքին ավելի շատ տեղեկատվական նպատակ են վերագրում: - «Մարդիկ պետք է իմանան անտառի ու դրան սպառնացող վտանգի մասին, հասարակական ավելի մեծ շերտերի հետաքրքրելն է հաջողության հասնելու հիմնական դեղատոմսը», - կարծում է Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, «Էկոդար» բնապահպանական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը: