Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվ Քեսլերին, ԱՄՆ-ի Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) իրավական հարցերով կցորդ Քեւին Դոնովանին, Հետաքննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային անվտանգության պատասխանատու Լանս Լեւեքյուին եւ իրավախորհրդատու Դավիթ Խաչատուրյանին:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` քննարկվել են հանցավորության դեմ պայքարում Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Քեւին Դոնովանը տեղեկություններ է տրամադրել օրերս ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից բանկային եւ առողջապահական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործի մասին, որով որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ ազգությամբ հայեր: Նա խոստացել է առաջիկայում հստակ տեղեկություններ տրամադրել, թե դիտարկվող քրեական գործով ազգությամբ քանի հայ է որպես մեղադրյալ ներգրավված եւ քանի Հայաստանի քաղաքացի:
Դոնովանը նշել է, որ քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում Միացյալ Նահանգները կդիմի իրավական փոխօգնության խնդրանքով:
Աղվան Հովսեփյանը եւս մեկ անգամ հավաստել է դատախազության պատրաստակամությունը` իր լիազորությունների շրջանակներում աջակցել գործի քննությանը եւ իրավական փոխօգնության վերաբերյալ հարցման դեպքում ապահովել դրա հնարավորինս օպերատիվ իրականացումը:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ տեղեկատվության փոխանակման համար` ելնելով քրեական գործի շահերից: