Հայաստանի դատախազությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Միացյալ Նահանգների առողջապահական համակարգում բացահայտված խարդախության դեպքի բացահայտմանը, որին մասնակից են նաեւ Հայաստանի քաղաքացիներ:
Չորեքշաբթի առավոտյան Միացյալ Նահանգների դաշնային ծառայությունները ձերբակալել են ամերիկահայերի մի հանցախումբ, որը մեղադրվում է շուրջ 163 միլիոն դոլար շորթելու մեջ:
«Ընդհանրապես որեւէ պաշտոնական տեղեկատվություն այդ գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատախազությունը չի ստացել», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` շարունակելով. - «Անհրաժեշտության դեպքում, կարծում ենք, մեր ամերիկացի գործընկերները մեզ կդիմեն համապատասխան հարցմամբ, եւ դատախազությունը պատրաստակամ է համագործակցել, աջակցել հանցագործության լիարժեք բացահայտման համար»:
Ոստիկանության տվյալներով, Հայաստանում ապրելու տարիներին հանցավոր խմբավորման պարագլուխ (ըստ ամերիկյան լրատվամիջոցների) Արմեն Ղազարյանը դատված չի եղել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի ոստիկանությունից` նրան ձերբակալելուց առաջ կամ հետո Միացյալ Նահանգների իրավապահները Հայաստանի ոստիկանությունը չեն դիմել:
Արմեն Ղազարյանը, հիշեցնենք, ըստ ԱՄՆ-ի Դաշնային հետաքննությունների բյուրոյի, հայտնի է իբրեւ «օրենքով գող», Լոս Անջելեսում ձերբակալվել է ռեկետի, ինչպես նաեւ «դաշնային առողջապահական համակարգի հետ կապված խարդախություններ» կատարելու մեղադրանքով: Նրան ներկայացված մեղադրանքը նախատեսում է ցմահ բանտարկություն, խոշոր տուգանքներ եւ այլ պատժամիջոցներ:
Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է նաեւ մոտ երեք տասնյակ հայազգիներից կազմված մի ցուցակ, որում նշվում է, թե ով ինչ հանցագործության մեջ է մեղադրվում:
Դեռեւս պարզ չէ, թե այդ հանցագործությունների մեջ մեղադրվողներից քանիսն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Հայաստանի գրողների միության անդամ, քրեական աշխարհի վերաբերյալ շուրջ մեկ տասնյակ գրքերի հեղինակ Սերգեյ Գալոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց, թե Արմեն Ղազարյանը (Պզոն) երբեք «օրենքով գող» չի եղել:
«Նա եղել է հեղինակություն կրիմինալ աշխարհում: 1996 թվականին փոխադրվել է ԱՄՆ-ը: Չորս տարի մնալուց հետո ստացել է Միացյալ Նահանգներում մշտական բնակության իրավունք: Նա երբեք ձերբակալված կամ դատապարտված չի եղել Հայաստանում», - փոխանցեց Գալոյանը: