«Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական-երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել` արտահայտելով իր վրդովմունքը «Հանրապետական կուսակցության եւ հատկապես նրա երիտասարդական թեւի կողմից կուսակցական PR-ի նպատակով ՀՀ ազգային բանակն օգտագործելու վերջերս հաճախակիացած դեպքերի առնչությամբ»:
«Ժառանգության» երիտասարդները նշում են, որ «բարձրաստիճան հանրապետական պաշտոնյաների կողմից զորամասեր կատարվող այցելությունների ընթացքում տարվում է անսքող կուսակցական քարոզչություն եւ այդ ամենը հեռարձակվում է հեռուստատեսությամբ»:
«Հայք» երիտասարդական-ուսանողական միության անդամ Դանիել Իոնեսյանը պատմեց, որ իրենց «համբերության բաժակը լցվեց, երբ ԶԼՄ-ները լուսաբանեցին, թե ինչպես են Հանրապետական կուսակցության երիտասարդները` Կարեն Ավագյանի գլխավորությամբ, այցելել զորամասեր»:
ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը այդ մեղադրանքները հերքեց` նշելով, որ «իրենց երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները սահմանամերձ գոտի են գնացել` փորձելով ապրել բանակայինների կյանքով»:
Զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը «Հայք»-ի տարածած հայտարարությունը որակեց զրպարտություն` պնդելով, որ իրենք աջակցում են բոլոր այն կառույցներին, որոնք դիմում և խնդրում են այցելել զորամասեր: