2008 թվականի տվյալներով` կենդանիների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ անցկացվում են աշխարհի 66 քաղաքներում` այդ թվում եւ Երեւանում: Այս տարի ուշադրության կենտրոնում առանց կացարանի կենդանիներն են:
«Պրո փոուզ» բարեգործական միության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը կարծում է, որ կենդանիերի պաշտպանության օրը նախ պետք է խոսել կենդանիների իրավունքների մասին: Ըստ նրա` Հայաստանում հատկապես մեծ է անտուն, թափառող շների խնդիրը:
Կենդանիների ու ոչնչացվող անտուն շների ճակատարգրով մտահոգված է նաեւ ռեժիսոր Արմեն Մազմանյանը, ով այս հարցի համար 2 լուծում է առաջարկում` կա՛մ նրանց տրամադրել կացարան քաղաքից դուրս մի վայրում, որտեղ ցանկացողները կկարողանան նրանց խնամել, կամ փողոցային շան կերակրումը ստանձնող քաղաքացուն պետությունը պարտավորվի վճարել թեկուզեւ փոքր գումար:
Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն իր ընտանիքում 3 անտուն շուն է պահում: - «Մարդը ավելի վտանգավոր է, բայց ոչ ոք մարդուն առանց պատճառի չի ոչնչացնում փողոցում», - նշեց նա:
ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունները 1988-ից ի վեր զեկույցներում նշել են կենդանիների զանգվածային ոչնչացման անարդյունավետության մասին:
Երեւանում Կենդանիների միջազգային օրվա առթիվ նախատեսված միջոցառումները հետաձգվել են վատ եղանակի պատճառով, դրանք կկայանան մինչեւ հոկտեմբերի 10-ը:
1931 թվականին Իտալիայում բնապահպանների միջազգային գագաթնաժողովի ժամանակ որոշվել է հոկտեմբերի 4-ը նշել որպես կենդանիների համաշխարհային օր: Ի սկզբանե օրը նվիրված է եղել ոչնչացող կենդանատեսակաների հիմնախնդիրներին, ավելի ուշ այն դարձել է բոլոր կենդանիների տոն: