Թուրքիայի իշխանությունները արտոնել են նամազը Անիի Մայր տաճարում

Թուրքիայի մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը արտոնել է նամազը Անիի Մայր տաճարում:

Այդ մասին հաղորդում է CNN Turk-ը` հավելելով, որ նամազին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին:

Թուրք ազգայնականները մտադիր են Անիի Մայր տաճարում խմբակային նամազ անցկացնել վաղը: