Թուրք ազգայնականները, ի պատասխան Աղթամարում սեպտեմբերի 19-ին կազմակերպված պատարագին, առաջիկա ուրբաթ օրը խմբակային նամազ անցկացնելու նպատակով կհավաքվեն Անիի Մայր տաճարում:
«Այս եկեղեցում խմբակային աղոթքն արտոնելու դիմումով թուրք ազգայնականները արդեն իսկ դիմել են Կարսի նահանգապետարան», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը: - «Մոտ 40 տեղական կազմակերպությունների ղեկավարների հավաքի ժամանակ «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի կառույցի առաջնորդը հայտարարել է այս մտադրության մասին` նշելով թե «աղոթք է կազմակերպվելու հայ - թուրքական սահմանին գտնվող Անիի ավերակներում գտնվող Մայր տաճարում»:
Թուրքական մամուլում տեղեկություններ կան, որ այդ աղոթքին մասնակցելու է նաեւ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին: «Կուսակցապետի` նամազին մասնակցության մասին տեղեկությունները պաշտոնապես դեռ չեն հաստատվում: «Ակոս» թերթի խմբագրությունը նման հարցումով անգամ դիմել է «Ազգայնական շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ստամբուլահայ լրագրող Արիս Նալջին:
«Այսօր լույս տեսած գրեթե բոլոր թուրքական թերթերը անդրադարձել են ազգայնականների այս նախաձեռնությանը», - նշեց Արա Գոչունյանը: Նրա խոսքով` պարբերականները նաեւ ներկայացրել են Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայի տեսակետը. - «Նախարարն ասել է, որ եթե աղոթքը վերածվի հավաքական ցույցի, ապա դա կհակասի Թուրքիայի Սահմանադրությանն ու կուսակցությունների մասին օրենքին: Բայց եթե «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը որպես անհատ քաղաքացի որոշի աղոթք անցկացնել այնտեղ, ապա պետությունը կհարգի նրա այդ իրավունքը»:
Անդրադառնալով թուրք ազգայնականների այս գործողության շարժառիթներին` Գոչունյանը ընդգծեց. - «Սահմանադրական հանրաքվեից հետո «Ազգայնական շարժում» կուսակցության` «գորշ գայլերի» կուսակցության դիրքերը զգալիորեն թուլացել են: Ըստ երեւույթին, ազգայնական շարժումների հիման վրա կուսակցությունը ցանկանում է վերագտնել իր քվեները, վերականգնել ներուժը»: