Այս տարվա փետրվարից արեւմտահայերենը հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` աշխարհի լեզուների քարտեզում` որպես «հաստատապես վտանգված» լեզու: Այս կարգավիճակով բնորոշվում են այն լեզուները, որոնք կրող երեխաները դադարում են խոսել կամ չեն տիրապետում տվյալ լեզվին որպես մայրենիի:
«Ովքեր անկախությունից հետո են գաղթել, հայերենը մոռանալու հատուկ նպատակ չեն դնում, այն ինքնաբերաբար է մոռացվում», - նշում է ԵՊՀ-ի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լիանա Հովսեփյանը, ով կիսում է արեւմտահայերենի հետ կապված մտահոգությունները:
Լեզվաբանները ուսումնասիրել ու գտել են այն չափանիշները, որոնցով որոշում են լեզվի վտանգված լինելը. դրանցից են` լեզվով խոսողների ընդհանուր թվաքականը, այդ թվաքականի հարաբերակցությունը բնակչության քանակին, ԶԼՄ-ների եւ այդ լեզվով գոյություն ունեցող էլեկտրոնային տիրույթների քանակը, կառավարության վերաբերմունքը, տվյալ լեզվով գոյություն ունեցող փաստաթղթերի քանակը եւ այլն:
Լիանա Հովսեփյանը նշեց, որ արեւմտահայերենը փրկելու եւ զարգացնելու համար Հայաստանի կառավարությունը որոշակի քայլեր անում է, օրինակ` ԵՊՀ-ում սփյուռքագիտության ամբիոն բացվեց, որը, սակայն, լեզվաբանի կարծիքով` չի ծառայում իր հիմնական նպատակին:
Որոշ լեզվաբաններ մտահոգություն են հայտնում, որ առաջիկայում աշխարհի 6700 լեզուներից կենդանի կմնան միայն 200-ը: Ամենամեծ կորուստներ կրողներն ու պարտվողները կդառնան այն լեզուները, որոնցով խոսում են Եվրոպայի կողմից գաղութացված տարածքներում: Մասնագետների կարծիքով` լեզուների մրցակցությունում կհաղթեն անգլերենը, ֆրանսերենը, պորտուգալերենը եւ իսպաներենը: