Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր մանրամասներ է փոխանցել նախօրեին Սեւան - Դիլիջան ավտոճանապարհին` թունելում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Դեռեւս չպարզված հանգամանքներում բռնկվել է Դիլիջանի թունելով ընթացող «ԿՎԶ» մակնիշի 04ՏԼ165 պետհամարանիշի ավտոբուսը: Հրդեհի հետեւանքով ավտոբուսի ուղեւորներ` 1982 թվականին ծնված Քրիստինե Վանյանը եւ 2009 թվականին ծնված Սուրիկ Մկրտչյանը տեղում մահացել են, իսկ վարորդ` 1971 թվականին ծնված Գարիկ Մկրտչյանը, ուղեւորներ` 1962 թվականին ծնված Կամո Շաբոյանը եւ 1973 թվականին ծնված Նունե Աղաբեկյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Դիլիջանի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտահետազոտական կենտրոն: Ըստ բժիշկների` Նունե Աղաբեկյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Գարիկ Մկրտչյանի ու Կամո Շաբոյանի վիճակները` միջին ծանրության»: