Սեւան - Դիլիջան ավտոճանապարհին` թունելում այսօր ավտոբուս է այրվել. մահացել են մեկ տարեկան երեխա եւ կին:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 15:16, դեպքի վայր են մեկնել մարտական հաշվարկներ Սեւանի եւ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից:
«Տեղում պարզվել է, որ թունելում այրվում է «ԿՎԶ» մակնիշի ավտոբուս: Այրվածքներ ստացած վարորդը ինքնուրույն դուրս է եկել թունելից: Ժամը 16:17 դեպքի վայրից հաղորդել են, որ հրդեհը մարվել է, թունելում հայտնաբերվել է 1 տարեկան երեխայի եւ 30-40 տարեկան կնոջ դիակներ», - ասված է հաղորդագրությունում:
Թունելը ժամանակավորապես փակվել է երթեւեկության համար: