Մինչեւ օգոստոսի 24-ը Լուսակերտում Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունները ներկայացնող երիտասարդներ կխոսեն իրենց հուզող թեմաներից, կկիսեն ազգային ու մշակութային առանձնահատկությունները: «Հանդուրժողականության կառուցում» խորագրով ճամբարը նախաձեռնել է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան:
«Ճամբարը նպատակ ունի համախմբել ազգային փոքրամասնություններին, խթանել նրանց համագործացկությունը եւ ինտեգրումը մեր հասարակության մեջ», - ասաց ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փոխնախագահ Արման Ոսկանյանը:
Երիտասարդների ճամբարային առօրյան շատ հագեցած է լինելու` հանդիպումներ տարբեր միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մարդու հիմնարար իրավունքների թեմայով դասընթացներ, սեփական մշակույթի ու ազգային համայնքի մասին հետաքրքիր զեկուցումներ, միջմշակութային երեկոներ եւ այլն:
«Հանդուրժողականությունը այն երեւույթն է, երբ մարդ դիմացինի մեջ փորձում է տեսնել ոչ թե իրեն այլ հենց այդ դիմացինին: Ինձ հետաքրքիր է, թե Հայաստանում ապրող տարբեր մշակույթների ներկայացուցիչներ ինչպես են կարողանում ընդհանուր լեզու գտնել», - նշեց Աննա Ոսկանյանը, ով ազգությամբ հայ է եւ վերջին 4 տարիներ ընթացքում ուսումնասիրում է հանդուրժողականությունը` իր տարբեր դրսեւորումները: