Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը սեփական նախաձեռնությամբ օրերս հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ինչի մասին գրել էր իր անձնական բլոգում:
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ նա առավելագույնն անելու է պատասխանատուներին հայտնաբերելու, մեղավորներին պատժելու համար», - իր բլոգում գրել է Սուրենյանցը:
Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմադիր գործիչը «կոռեկտ» չհամարեց բացահայտել նախարարի հետ իր 1,5 ժամ տեւած զրույցի ամբողջ բովանդակությունը. - «Կարող եմ մի բան ասել, որ նախարարը շատերիս պես, շատերիցս ավելի ցավում է տեղի ունեցածի համար: Եվ նախարարը հստակ կամք ցուցաբերեց եղած միջադեպերը բացահայտելու, նորերի կրկնությունը բացառելու համար»:
Այդուհանդերձ, Սուրենյանցն ասաց, թե դեռ շուտ է գնահատական տալ` բավարա՞ր են արդյոք պաշտպանության նախարարության ղեկավարության քայլերը մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու ուղղությամբ:
«Տվյալ պարագայում ուրախալի է, որ, այնուամենայնիվ, պաշտպանության նախարարությունը փորձեց արագ արձագանքել: Իսկ ինչպիսի ընթացք կստանա քննությունը, վստահ ես պնդել չեմ կարող», - ասաց նա:
Հիշեցնենք` հուլիսի 27-ին եւ 28-ին տարբեր զորամասերի դիրքերում տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով մահացան ընդհանուր առմամբ 7 զինծառայողներ:
Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի դիրքերում հուլիսի 27-ի վաղ առավոտյան մահացած պայմանագրային զինծառայող, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով ձերբակալվել են 4 հոգի:
Օգոստոսի 6-ին կայացած Պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ նախարար Սեյրան Օհանյանի հրամանով վերջերս զորամասերում տեղի ունեցած դեպքերի պատճառով զբաղեցրած պաշտոններից ազատվել են 21 բարձրաստիճան սպաներ` այդ թվում զորամասերի հրամանատարներ եւ շտաբերի պետեր: Նկատողություն` այդ թվում խիստ նկատողություն է տրվել 20 սպաների:
Հայ ազգային կոնգրեսը, հիշեցնենք, անցած շաբաթ հայտարարություն էր տարածել բանակում տեղի ունեցած ողբերգակական միջադեպերի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. - «Բանակը գլխովին թաղված է հանցավոր ռեժիմի սպասարկման, կոռուպցիայի, անպատժելիության, անպատասխանատվության, ապօրինությունների, թույլին եւ ենթակային ստորացնելու, մարդկային արժանապատվությունը ոտնահարելու մոլագարության ախտերի մեջ»:
Հարցին, թե չի հակասում արդյոք իր հրապարակումը ՀԱԿ-ի հայտարարությանը, Սուրենյանցը արձագանքեց. - «Գլոբալ հարցերում ես նույն տեսակետները ունեմ, ինչ Հայ ազգային կոնգրեսը` որ երկրում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը, բոլոր հարցերում ես, բնականաբար, Կոնգրեսի հետ համաձայն եմ: Բայց հարցեր կան, որտեղ ես այլ մոտեցումներ, այլ պատկերացումներ ունեմ, եւ, իմ կարծիքով, առանց խախտելու Կոնգրեսի հիմնարար սկզբունքները, փորձում եմ օգտակար լինել այդ հարցերի լուծմանը»:
Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Սուրենյանցի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար խորհուրդ տվեց դիմել «Հանրապետություն» կուսակցություն: Իսկ «Հանրապետություն» կուսակցություն ղեկավար Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե հրապարակվածը Սուրեն Սուրենյանցի անձնական կարծիքն է:
«Նա հանդիպել է [պաշտպանության նախարարի հետ]: Էդ կարծիքը կգա մեր հետ կկիսի: Մենք էլ կտեսնենք` ինչքանով արժի էդ կիսել, թե ոչ», - ասաց Սարգսյանը:
Հարցին, թե իր հրապարակման արձագանքել են արդյոք իր կուսակիցները, Սուրենյանցը պատասխանեց. - «Քաղխորհրդի մյուս անդամների արձագանքից տեղյակ չեմ: Բլոգը կկարդան անպայման: Բնականաբար, կլինեն արձագանքներ, կլինեն քննարկումներ: Բայց քանի որ իմ մղումը անկեղծ է, ես որեւէ մտահոգություն չունեմ»: