Լատվիայի Յուրմալա քաղաքում ավարտված «Նոր Ալիք-2010» միջազգային երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը:
Հայ երգչուհին 1 միավորով առաջ է անցել ուկրաինացի երգչուհի Տատյանա Շիրկոյից եւ գրավել առաջին հորիզոնականը: Երրորդ հորիզոնականում հայտնվել է Էստոնիայի ներկայացուցիչ Ուկու Սուվիստեն:
Այս տարի մրցույթին մասնակցել են 17 երգիչներ 12 երկրներից։
«Նոր Ալիք» երիտասարդ կատարողների մրցույթը կարեւոր երաժշտական իրադարձություն է համարվում ոչ միայն միջոցառումը հյուրընկալող Լատվիայի, այլ նաեւ Ռուսաստանի, ԱՊՀ-ի եւ մի շարք եվրոպական երկրների համար: Մրցույթին մասնակցում են 16-30 տարեկան երգիչ-երգչուհիները:
«Նոր Ալիքի» միջոցով են հայտնի դարձել այնպիսի ռուսաստանցի աստղեր, ինչպիսիք են Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարեւը, Իրինա Դուբցովան։
Հայաստանից «Նոր Ալիք»-ին տարբեր տարիների մասնակցել են Էմմին, Մհերը, Անի Քրիստին:
Այս տարվա ապրիլին մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին մասնակցել էին 28 կատարողներ, որոնցից ժյուրիի առավելագույն գնահատականին էր արժանացել Սոնա Շահգելդյանը:
Հայաստանցի երգչուհին խոստացել է որպես մրցանակ ստացած 50 հազար եվրո դրամական պարգեւի մի մասը հատկացնել անօթեւան կենդանիներին օգնություն ցուցաբերելու համար:
Մրցույթում երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված մասնակիցները արժանացան համապատասխանաբար` 30 եւ 20 հազար եվրո պարգեւների:
Այս տարվա մրցույթին Սոնա Շահգելդյանը միակ հայ մասնակիցը չէր։ Ռուսաստանը ներկայացնող Մյուզք Հայկ ծածկանունով երգիչը նույնպես հայ էր: