Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությունը եւ անցած շաբաթ մեծ աղմուկով կուսակցությունից հեռանալու մասին հայտարարած Կարապետ Ռուբինյանը այսօր հանդես են եկել երկու առանձին հայտարարություններով՝ փոխադարձաբար ափսոսանք հայտնելով այս սկանդալին հանգեցրած զարգացումների առնչությամբ։
ՀՀՇ-ի վարչության նորընտիր ղեկավարություն հայտարարության համաձայն, կուսակցությունում քննարկումներ են եղել ՀՀՇ-ի 16-րդ համագումարից հետո հնչեցված դժգոհությունների վերաբերյալ, առանձին հանդիպումներ են եղել ՀՀՇ-ի Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամների եւ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայ ազգային կոնգրեսի «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող Կարապետ Ռուբինյանի հետ:
Հայտարարության տակ ստորագրած Արամ Մանուկյանը՝ ՀՀՇ-ի վարչության նորընտիր նախագահը, մասնավորապես, ասել է. - «Ցավով եմ նշում, որ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազմկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումներ բերել են նրան, որ ակամա վիրավորել ենք մեր կուսակցական ընկերներին, ինչի համար ափսոսում ենք»:
Կարապետ Ռուբինյանը, ով կուսակցությունից հեռանալու մասին իր որոշումը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ ՀՀՇ-ի համագումարում անցկացված ընտրություններին տեղի են ունեցել ընտրակեղծիքներ։ Ռուբինյանը կարծիք էր հայտնել, որ ընտրակեղծիքները կատարվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ ՀՀՇ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցումով՝ նպատակ ունենալով ՀՀՇ-ի վարչությունը զերծ պահել այլախոհությունից։
«Հավաստիացումներ եւ փաստարկներ եմ ստացել, որ կատարվածը ոչ թե այլախոհությունը խեղդելու, որեւէ մեկին պատժելու միտում է ունեցել, այլ կազմակերպչական բացթողումների հետեւանք է», - այսօր տարածած հայտարարության մեջ ասել է Ռուբինյանը՝ ընդգծելով. - «Ցավում եմ, որ այդ բացթողումները առիթ տվեցին ինձ, ինչպես պարզվում է հիմա, հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ինչի համար հայցում եմ նրա ներողամտությունը»:
«Պարզապես երկու կողմերի համար էլ շատ տհաճ է, որ կատարվածի վերաբերյալ իշխանությունները չարախնդում են, եւ մենք որոշեցինք ինչ-որ կերպ դադարեցնել այդ գործընթացը», - հայտարարեց Ռուբինյանը։ - «Ես հավաստիացումներ ստացա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ոչ մի անձնական հետապնդում, այլախոհության վնասազերծում չի եղել եւ էդ մասով ներողություն խնդրեցի իրենից: Մնացած բոլոր գնահատականներս ուժի մեջ են», - հավելեց Ազգային ժողովի նախկին փոխնախագահը:
ՀՀՇ-ի վարչության նախագահ Արամ Մանուկյանը չցանկացավ մեկնաբանել հայտարարությունները, ասելով, թե «ավելացնելու որեւէ բառ չունի, քան իր այսօր տարածած հայտարարությունը»:
Հայտարարության տակ ստորագրած Արամ Մանուկյանը՝ ՀՀՇ-ի վարչության նորընտիր նախագահը, մասնավորապես, ասել է. - «Ցավով եմ նշում, որ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազմկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումներ բերել են նրան, որ ակամա վիրավորել ենք մեր կուսակցական ընկերներին, ինչի համար ափսոսում ենք»:
Կարապետ Ռուբինյանը, ով կուսակցությունից հեռանալու մասին իր որոշումը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ ՀՀՇ-ի համագումարում անցկացված ընտրություններին տեղի են ունեցել ընտրակեղծիքներ։ Ռուբինյանը կարծիք էր հայտնել, որ ընտրակեղծիքները կատարվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ ՀՀՇ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցումով՝ նպատակ ունենալով ՀՀՇ-ի վարչությունը զերծ պահել այլախոհությունից։
«Հավաստիացումներ եւ փաստարկներ եմ ստացել, որ կատարվածը ոչ թե այլախոհությունը խեղդելու, որեւէ մեկին պատժելու միտում է ունեցել, այլ կազմակերպչական բացթողումների հետեւանք է», - այսօր տարածած հայտարարության մեջ ասել է Ռուբինյանը՝ ընդգծելով. - «Ցավում եմ, որ այդ բացթողումները առիթ տվեցին ինձ, ինչպես պարզվում է հիմա, հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ինչի համար հայցում եմ նրա ներողամտությունը»:
«Տարաձայնությունները չեն հարթվել»
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով այսօր իր տարածած հայտարարությունը՝ Կարապետ Ռուբինյանը հայտարարեց, որ տարաձայնությունները չեն հարթվել։«Պարզապես երկու կողմերի համար էլ շատ տհաճ է, որ կատարվածի վերաբերյալ իշխանությունները չարախնդում են, եւ մենք որոշեցինք ինչ-որ կերպ դադարեցնել այդ գործընթացը», - հայտարարեց Ռուբինյանը։ - «Ես հավաստիացումներ ստացա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ոչ մի անձնական հետապնդում, այլախոհության վնասազերծում չի եղել եւ էդ մասով ներողություն խնդրեցի իրենից: Մնացած բոլոր գնահատականներս ուժի մեջ են», - հավելեց Ազգային ժողովի նախկին փոխնախագահը:
ՀՀՇ-ի վարչության նախագահ Արամ Մանուկյանը չցանկացավ մեկնաբանել հայտարարությունները, ասելով, թե «ավելացնելու որեւէ բառ չունի, քան իր այսօր տարածած հայտարարությունը»: