Շաբաթ օրը Հայոց համազգային շարժում (ՀՀՇ-ի) կուսակցության համագումարում ՀՀՇ-ի վարչության անդամի թեկնածություն առաջադրած Կարապետ Ռուբինյանը, անհաջողության մատնվելով ընտրություններում, դադարեցրել է ՀՀՇ-ին իր անդամակցությունը։
«Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների` ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են», - Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրված բաց նամակում ասել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայ ազգային կոնգրեսի «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող Կարապետ Ռուբինյանը։ - «Քվեարկության ժամանակ, չնայած կազմկոմիտեի բոլոր նախապես արված հավաստիացումներին, հանկարծ հայտնվում է մի «օրինակելի» քվեաթերթիկ որի համաձայն մասնավորապես ես չպիտի ընտրվեմ վարչության կազմում», - մանրամասնել է հայտնի ընդդիմադիր գործիչը:
«Սա շատ տարօրինակ եւ ցավալի երեւույթ է», - գրում է Ռուբինյանը, - «քանի որ կատարվել է ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող կուսակցությունում, մի կուսակցությունում, որը երկու տարուց ավելի է Հայ ազգային կոնգրեսի կազմում բողոքում ու պայքարում է 2008 թվականի անարդար, կեղծված նախագահական ընտրությունների դեմ»:
ՀՀՇ-ի վարչության եւ վարչության նախագահի ընտրությունները անցկացվեցին այն բանից հետո, երբ անցյալ ամիս կուսակցության վարչության նախագահի պաշտոնից հրաժարվեց Արարատ Զուրաբյանը, որին նախորդել էր վարչության փոխնախագահի պաշտոնից Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականը։ Հուլիսի 17-ին տեղի ունեցած ՀՀՇ-ի համագումարում անցկացված ընտրությունների արդյունքում ՀՀՇ-ի վարչության նախագահ էր ընտրվել Արամ Մանուկյանը:
Իր բաց նամակում Ռուբինյանը նաեւ ասել է. - «Քանի որ նույնիսկ հիվանդ ուղեղները չեն կարող պատկերացնել ինձ «դավադիր թեւում», իշխանությունների հետ գործարքի մեջ մտած, մնում է ենթադրել մի բան` պարոն Տեր-Պետրոսյանը այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար, կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունը այլախոհությունից»։
ՀՀՇ-ի նորընտիր վարչության անդամ Վահագն Հայոցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ճիշտն ասած, ինձ զարմացրեց Ռուբինյանի այդ հայտարարությունը: Կարապետ Ռուբինյանը մինչ մամուլում բան ասելը, հնարավորություն ուներ հենց դահլիճում բողոքարկել իր ձայների պակաս կամ ավել լինելը»:
Անդրադառնալով նամակում հնչող մեղադրանքին, թե հուլիսի 17-ին կայացած համագումարում վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են, եւ որ շրջանառվել է նոր վարչության «օրինակելի ցուցակ»` Հայոցյանը ասաց. - «Ընտրակեղծիք չէր կարող լինել, որովհետեւ, ճիշտ է ասում Ռուբինյանը` մենք հենց պայքարում ենք ընտրակեղծիքների եւ այդ միջոցով իշխանություն պահելու դեմ»:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Ռուբինյանը ՀԱԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել: Զուրաբյանը որեւէ մեկնաբանություն չտվեց Կարապետ Ռուբինյանի ողջ նամակի եւ, մասնավորապես, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչեցրած քննադատության վերաբերյալ:
«Այդ հայտարարությունը արվել է ներկուսակցական կոնտեքստում, եւ մենք որեւ է ներկուսակցական խնդիր չենք մեկնաբանում», - պարզաբանեց Զուրաբյանը:
Վահագն Հայոցյանը, այդուհանդերձ, չի բացառում, որ Կարապետ Ռուբինյանը կարող է վերադառնալ կուսակցություն. - «Նա առաջին անգամը չէ, որ հայտարարությամբ դուրս է գալիս: Կարծում եմ, էլի կվերադառնա»:
Այսօր հայտնի է դարձել, որ հրաժարական է ներկայացրել ՀՀՇ-ի մամլո քարտուղար Կարեն Կարապետյանը:
Մեկնաբանելով իր որոշումը` Կարապետյանը նշեց, որ ինքը դուրս չի եկել կուսակցությունից, այլ միայն հրաժարվել է մամլո խոսնակի պաշտոնից:
«ՀՀՇ լրատվական ծառայության վարչության ղեկավարը պետք է լինի ՀՀՇ վարչության անդամներից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարապետյանը: - «Թեպետ կանոնադրական նման պահանջ չկա, բայց կարծում եմ, դա ավելի քաղաքական կլինի եւ ավելի մոտեցումը ճիշտ կլինի: Ես ինքս այս վերջին համագումարում չեմ առաջադրվել ՀՀՇ վարչության կազմում ընդգրկվելու համար, բնականաբար, ներկայումս չեմ հանդիսանում ՀՀՇ վարչության անդամ: Այդ պառճառով էլ ներկայացրել եմ հրաժարակի դիմում»:
«Սա շատ տարօրինակ եւ ցավալի երեւույթ է», - գրում է Ռուբինյանը, - «քանի որ կատարվել է ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող կուսակցությունում, մի կուսակցությունում, որը երկու տարուց ավելի է Հայ ազգային կոնգրեսի կազմում բողոքում ու պայքարում է 2008 թվականի անարդար, կեղծված նախագահական ընտրությունների դեմ»:
Ռուբինյան.
Տեր-Պետրոսյանը զերծ է պահում ՀՀՇ վարչությունը այլախոհությունից ...