«Ամեն կարեւոր հանդիպումից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում բանակցությունները տապալելու համար, այս պարագայում` շուրջ 10 օրից Ալմաթիում նախատեսվող հնարավոր հնգակողմ հանդիպումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները:
«Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին եւ դրան նախորդած հայտարարությունները եւ քայլերը հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը իրենց կողմից կազմակերպած սադրանքի շարունակությունն են: Դրանք ակնհայտորեն միտված են բանակցային գործընթացի ձախողմանը», - ասաց Բալայանը` հավելելով. - «Փորձելով հետ կանգնել Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին` նենգափոխելով բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը»:
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը չի կարող սահմանափակվել մեկ ելույթում 13 անգամ հիշատակված Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակը: - «Դասեր չքաղելով իրական պատմությունից, Ադրբեջանի ղեկավարները սպառնում են նոր սադրանքներով եւ ավանտյուրաներով: Կառուցողականությունը հիմնվում է ճշմարտության, այլ ոչ թե կառուցվում ստի, պատրանքների եւ սպառնալիքների վրա»:
Ալիեւը օրերս հայտարարել է, մասնավորապես, թե «Ադրբեջանը պետք է եւ կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը», եւ «Մադրիդյանի հիման վրա առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար»: