«Ադրբեջանը պետք է վերականգնի եւ կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը», - Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական նախկին համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` հավաստիացնելով, թե անցկացվող բանակցություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը երբեք չի դրվել կասկածի տակ:
«Մադրիդյանի հիման վրա առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար», - պարզաբանել է Ալիեւը` հավելելով, թե հենց դա է պատճառը, որ Ադրբեջանը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին եւ այդ գործընթացում կառուցողական մոտեցում ցուցաբերում:
«Եթե Ադրբեջանը տեսնի, որ խաղաղ գործընթացն սպառել է իրեն եւ չկա այլեւս հարցը լուծելու որեւէ հույս, ու նախապատվությունը տա ռազմական ճանապարհին, այդ դեպքում էլ` միջազգային իրավունքի նորմերը մեր դիրքորոշումն են պաշտպանում, քանի որ ՄԱԿ-ի Կանոնադրությունում էլ հստակ ամրագրված է` յուրաքանչուր պետություն ունի ինքնապաշտպանվելու իրավունք», - ասել է Ադրբեջանի նախագահը` միաժամանակ վստահեցնելով, թե պատերազմի այդ նկարագրությունները ծայրահեղ դեպքի մասին են, քանի որ իրենք կողմնակից են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով վերականգնվի:
Ալիեւի հավաստմամբ` Հելսինկյան սկզբունքները, որոնց հիման վրա էլ միջազգային հանրությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում լուծել Ղարաբաղյան հարցը, ադրբեջանական կողմի համար միանգամայն ընդունելի են, քանի որ, ըստ նրա, այնտեղ ամրագրված` ազգերի ինքնորոշման իրավունքը որեւէ ձեւով հակասության մեջ չէ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ: «Ղարաբաղին անցումային կարգավիճակի տրամադրումը չի կարող խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - հայրենակիցներին հավաստիացրել է Ադրբեջանի նախագահը:
Ալիեւը նաեւ նորացված Մադրիդյան սկզբունքների մանրամասներն է ներկայացրել. - «Առաջին հերթին, օկուպացիոն զորքերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող գրավյալ բոլոր շրջաններից: Հինգ շրջաններ ազատվում են անմիջապես, իսկ երկու շրջան` Քելբաջարը եւ Լաչինը, որոշ ժամանակաշրջան անց: Առաջարկներում նախատեսված է հնգամյա ժամանակաշրջան: Դրա պատճառն այն է, որ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները գտնվում են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, եւ որոշակիորեն պետք է ձեռնարկվեն անվտանգության ավելի մասշտաբային միջոցներ` այդ շրջաններ ադրբեջանական բնակչության վերադարձի համար: Սակայն բոլոր տարածաշրջանները, բոլոր շրջանները վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ գործում է ճանապարհ, այսինքն` միջանցք, եւ Ադրբեջանը համաձայնել է նաեւ այդ առաջարկներին: Քանի որ դա կարեւոր հարց է հակամարտության կարգավորման համար: Քանի որ պետք է տրամադրվեն անվտանգության բոլոր երաշխիքները»:
Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ հայկական կողմը եւս այդ առաջարկներին իր համաձայնությունը կտա: