Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, «արբուն» բառը սահմանելով որպես բրենդիի ապրանքային անվանում, Հայաստանի կառավարությունը գործազուրկ է դարձնելու հազարավոր հայ գյուղացիների։
Հրանտ Բագրատյանը, ով 1998-2006թթ. Երեւանի կոնյակի գործարանի փոխնախագահն էր եւ մարդկային ռեսուրսների ու խաղողի գնումների գծով տնօրենը, ասում է, որ կառավարության կողմից «արբուն» բառը շրջանառության մեջ դնելը տեղի է ունեցել կոնյակի բիզնեսով զբաղվող հայ օլիգարխների պարտադրանքով։
«Որովհետեւ հայկական կոնյակի ստանդարտն ասում է՝ գնա, գնիր հայ գյուղացուց խաղողի այս սորտերը եւ դրանից պատրաստիր կոնյակ։ Իրենց համար դա թանկ է։ 1 հեկտոլիտր կոնյակը այդ ձեւով նստում է 350-ից 400 եվրո», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բագրատյանը՝ պարզաբանելով. - «Իրենք կարող են այսօր Եվրոպայում գնել 50 եվրոյով, կամ, նույնիսկ, ռեկտիֆիկատ սպիրտ լցնելով։ Կառավարությունը ծնկաչոք ընկավ այդ օլիգարխների առջեւ, եւ «արբունը» փաստորեն օրինականացնում է այդ ներմուծման փաստը, որ կարելի է արբունը սարքել նաեւ ներմուծված սպիրտից»։
«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի օրենքով հայկական կոնյակը եւ հայկական բրենդին նույնականացվել են (դրանք Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մշակվող խաղողի որոշակի սորտերի գինենյութերից թորված սպիրտներից ստացված խմիչքներն են, որոնք շշալցվում են Հայաստանի Հանրապետությունում)։ Բացի այդ, ըստ վերը նշված օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի, կարող է արտադրվել բրենդի` մինչեւ 40% ներկրված սպիրտի պարունակությամբ։
Նշված օրենքի պահանջով հայկական կոնյակը (հայկական բրենդին) եւ ներկրված սպիրտից Հայաստանում շշալցվող բրենդին իրարից տարբերելու նպատակով մայիսի 20-ին Հայաստանի կառավարությունը բրենդիի համար սահմանեց առանձին ապրանքային անվանում՝ «արբուն»։
Մեջբերելով Մոլդովայի օրինակը՝ Հրանտ Բագրատյանը նշում է, որ 10 տարի առաջ, ֆրանսիացիների ճնշման ընդառաջելով այդ երկիրը հրաժարվեց կոնյակ բառից՝ խմիչքը վերանվանելով «դիվին»:
«Հիմա կոլապս է. մարդը «դիվինը» չի հասկանում», - ասում է նախկին վարչապետը. - «Մինչդեռ մենք ավելի խելացի գտնվեցինք։ Մենք ոչ արբուն անվանեցինք այն ժամանակ, ոչ բրենդի, այլ՝ հայկական կոնյակ, որը շշալցվում է Հայաստանում»։
«2000թ.-ից ԱՊՀ երկրները սովետական ГОСТ-13471-ի փոխարեն ճանաչել են հայկական ստանդարտը [ՀՍՏ 150, ՀՍՏ 151, ՀՍՏ 181]: Այն կոնյակը, որ կա` դա հայկական կոնյակ է. դա ոչ թե կոնյակ է, ոչ բրենդի է, ոչ արբուն է, դա հայկական կոնյակ է»,- նշեց Հրանտ Բագրատյանը` տեղեկացնելով, որ հայկական կոնյակի շուկան 2000-2008թթ.-ին ավելացել է 12 անգամ` հասնելով մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլարի: Այդուհանդերձ, նրա խոսքով, վերջին մեկ ամսում, հայկական կոնյակի հեղինակությունը կտրուկ անկում է ապրում՝ «որովհետեւ մարդիկ բերած, օտարածին սպիրտներից են շշալցնում ու հետ ուղարկում ԱՊՀ երկրներ՝ հիմնական շուկաներ»։
Նախկին վարչապետը Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տալիս պարտադրել արտադրողներին, որ «հայկական կոնյակի» համար արտադրվող սպիրտները թորվեն միայն Հայաստանում՝ ավելացնելով, թե հայաստանյան կոնյակ արտադրողների շրջանում տարածված է հետեւյալ գործելաոճը` իրականում մթերում են, օրինակ, 2 հազար տոննա խաղող, բայց ցույց են տալիս, ասենք, տաս հազար տոննա: Մնացած ութ հազար տոննայի սպիրտը ներմուծում են դրսից, որն ավելի էժան է նստում:
Մինչդեռ, ըստ Բագրատյանի՝ տեղում արտադրված խաղողից կոնյակի արտադրությունը խրախուսում է խաղողագործությունը, էքսպորտը։ Հակառակ պարագայում՝ հայկական կոնյակի հեղինակությունը կշարունակի անկում ապրել, իսկ խաղողագործները գործազուրկ կդառնան։
Բագրատյան.
Տաս տարի առաջ մոլդովացիք հրաժարվեցին «կոնյակ» բառից` խմիչքը վերանվանելով «դիվին»: Հիմա կոլապս է. մարդը «դիվինը» չի հասկանում
...
«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի օրենքով հայկական կոնյակը եւ հայկական բրենդին նույնականացվել են (դրանք Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մշակվող խաղողի որոշակի սորտերի գինենյութերից թորված սպիրտներից ստացված խմիչքներն են, որոնք շշալցվում են Հայաստանի Հանրապետությունում)։ Բացի այդ, ըստ վերը նշված օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի, կարող է արտադրվել բրենդի` մինչեւ 40% ներկրված սպիրտի պարունակությամբ։
Նշված օրենքի պահանջով հայկական կոնյակը (հայկական բրենդին) եւ ներկրված սպիրտից Հայաստանում շշալցվող բրենդին իրարից տարբերելու նպատակով մայիսի 20-ին Հայաստանի կառավարությունը բրենդիի համար սահմանեց առանձին ապրանքային անվանում՝ «արբուն»։
Հարված հայկական կոնյակի հեղինակությանը