Որոշումը պայմանավորված է միջազգային պայմանագրերի պահանջով եւ հայկական կոնյակի կամ, ինչպես արտասահմանցիներն են ասում՝ հայկական բրենդիի համար ապրանքային անվանում սահմանելու անհրաժեշտությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ որոշումն ընդունվում է «մասնագիտացված բոլոր կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի քննարկման արդյունքում»։
Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց. - «Արբուն բառը, որը ընտրվել է, նշանակում է արբեցնել, տոգորող... Մենք օգտվել ենք Աղայանի բառարանից, Աճառյանի բառարանից, արեւմտահայերենի հիմքերն ենք նայել: Եվ ընտրվեց այդ անվանումը, որպեսզի մեր հայկական բրենդին տարբերվի մյուս բրենդիներից»:
Հայաստանի նախկին վարչապետ, Երեւանի կոնյակի գործարանի նախկին փոխնախագահ Հրանտ Բագրատյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հայերը իրավունք ունեն լիարժեքորեն կոնյակ արտադրելու, եւ դա ոչ մի բանի չի հակասում: Անվանելով կոնյակ: Կոնյակի մասին օրենքը Ֆրանսիայում եղել է 1909 թվականին, մինչդեռ հայերը կոնյակ արտադրել են մինչեւ այդ՝ 1887-ից սկսած»:
Նախկին վարչապետը նաեւ պնդեց, որ եթե Ռուսաստանը ասում է, թե համաձայն է հայկական բրենդիի, բայց ոչ կոնյակի ներմուծմանը, դա արդեն երկու երկրների միջեւ բանակցութունների միջոցով լուծվելիք հարց է: