Երևանում մեկնարկել է «Դիջիթեք» բիզնես ֆորումը

Հունիսի 9-10 Երեւանում անկացվում է տեղեկատվական հեռահաղորդակցության «Դիջիթեք» հայաստանյան 3-րդ բիզնես ֆորումը, որին մասնակցում են 10 երկրների ներկայացուցիչներ` Նիդերլանդներ, Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Սերբիա, Ալբանիա, Վրաստան եւ այլն: Ֆորումի մասնակից հայկական ընկերությունների ցանկը 4 անգամ գերազանցում է արտասահմանյանին եւ 10-ով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից:
Հայաստանը աշխատուժի տեսակետից բավական լավ պայմաններ է առաջարկում, ինչը «Դիջիթեք»-ի կազմակերպիչ Վահան Հովսեփյանը համարում է Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գլխավոր հետաքրքրությունը հայկական փոքրիկ շուկայում:

Ֆորումին մասնակցում են նաեւ սկսնակ ընկերություններ ու մասնագետներ, ովքեր նոր են մտել դաշտ, այստեղ ներկայացնում են իրենց արտադրանքն ու մասնագետներին: Կազմակերպիչներն ասում են, որ լավ մասնագետների կարիք այս ոլորտում միշտ էլ կա ու ֆորումի շնորհիվ կարելի է գտնել որակյալ կադրերի:

Վրաստանի ներկայացուցիչը պատմեց, որ «իրենց երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր մասնագետները եւ անգամ ուսանողները աշխատանք ունեն, աշխատավարձերն էլ տատանվում են 1000-ից մինչեւ 10.000 եւ անգամ 20.000 դոլար»:

Ֆորում, բիզնես հանդիպում եւ ցուցահանդես. «Դիջիթեք»-ի ժամանակ ընկերությունները դեմ չեն նաեւ սեփական արտադրանքը վաճառել, բայց ամենից առավել կարեւորում են նոր ծանոթություններն ու կապերը, որոնք նաեւ կազմակերպիչների գլխավոր նպատակներն են:

Բիզնես ֆորումի բացումը կատարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախատեսվում է, որ այս տարի «Դիջիթեք» կայցելի 1800-2000 մարդ: