Կաղանդ պապը չի փոխարինելու ձմեռ պապին եւ Սանտա Կլաուսին, քանի որ նրանք արդեն մեծ ճանաչում ու սեր են վայելում երեխաների շրջանում, բայց Կաղանդ պապը մեր ազգային ձմեռ պապը կլինի: Այս համոզմամբ` «Կանաչաստան» հասարակական կազմակերպության
անդամները դեռ անցած տարի հայտարարել էին Կաղանդի պապի կերպարի վերհանման ու վերականգնման մրցույթ, իսկ այս տարի վերամշակված կերպարին կենդանություն են տալու:
Կաղանդ պապի կերպարը վերականգնվել է ազգագրական արխիվներում պահպանված տեղեկությունների հիման վրա: Ու քանի որ սա ազգային արժեքները, ծիսական համարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է, հիմա էլ «Կանաչաստան»-ը նախաձեռնել է Կաղանդ պապի մասին պատմող հեքիաթների մրցույթ:
«Կաղանդ պապն ու հեքիաթի մյուս հերոսները միասին պատրաստվելու են նշել Ամանորը», - ասաց կազմակերպության անդամ Հասմիկ Կարապետյանը:
«Կաղանդ պապի հեքիաթ» ստեղծագործական մրցույթի համար ընտրվել ու մրցույթին մասնակցել ցանկացողներին ներկայացվելու են նաեւ հորինված, բայց հայկական հին ու նոր հեքիաթներում արմատներ ունեցող մի շարք այլ կերպարներ: Մասնավորապես` Կաղանդ պապին ընկերակցելու են խլվլիկներն ու արալեզները:
«Արալեզը հանդես է գալիս որպես ներքին ձայն, իսկ խլվլիկների շարքում են, օրինակ, Երան, Անին, Փուշը, Եղեգը, Արեգը եւ այլն», - պատմեց Հասմիկ Կարապետյանը :
«Այս կերպարներն իրենց հետ կբերեն կարեւոր արժեքներ` բարություն, ազնվություն, ինչը պետք է ոչ միայն երեխաներին, այլեւ մեր ողջ հասարակությանը: Մենք հայկական ազգային հերոսների պակաս ունենք», - կարծում է «Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախագահ Րաֆֆի Նիզիբլյանը:
Մրցույթին մասնակցել ցանկացողներին կազմակերպիչները բաժանում են 3 խմբի` մինչեւ 15 տարեկան երեխաներ եւ պատանիներ, սիրողական ստեղծագործողներ եւ մասնագետ սցենարիստներ կամ գրողներ: Հեքիաթները պետք է ներկայացնել մինչեւ հունիսի 30ը: