Փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ երկուշաբթի ուշ երեկոյան` կեսգիշերից քիչ առաջ ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը։ Երկուշաբթի երեկոյան նա մի շարք ընդդիմադիրների հետ Ազատության հրապարակից բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։
Լուսինե Սահակյանի փոխանցմամբ, Անի Գեւորգյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով սահմանված գործողություն կատարելու կասկածանքով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը։
Կեսգիշերի դրությամբ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը դեռ ոստիկանական բաժանմունքում էին։ Մյուս բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։
Իրինա Հովհաննիսյան