Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարիին շաբաթ օրը ոստիկանները Ազատության հրապարակի մոտակայքից տարել են Կենտրոնի ոստիկանություն:
«Պառկած վիճակում, քաղաքացիական հագուստով ոստիկանները դրել են մեքենայի մեջ ոստիկանական եւ տարել են Կենտրոնի ոստիկանություն: Թե ինչ կարգի ձեւակերպումներ են արված` ես տեղյակ չեմ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը:
Նրա փոխանցմամբ` դա տեղի է ունեցել ժամը 18:00-ի սահմաններում: Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ըստ Դավիթ Մաթեւոսյանի, խոստացել է, որ Գասպարիին քիչ հետո ազատ կարձակեն եւ ետ կբերեն:
Մինչ այդ, Վարդգես Գասպարին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների ուղեկցությամբ մոտեցել էր Ազատության հրապարակին: Այստեղ Օպերային թատրոնի հետնամուտքի կողմից ոստիկանները, իսկ նրանց շարքերում` շուրջ երկու տասնյակ քաղաքացիական հագուստով մարդիկ, նախ փակել էին հրապարակ տանող մուտքը, ապա Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի հրահանգով ուժով հեռացրել բողոքի ակցիայի մասնակիցներին` պահանջելով գնալ Սարյանի արձանի մոտ: Վարդգես Գասպարին ցուցադրաբար գետնին էր պառկել:
Արդեն Սարյանի արձանին հարող այգում ոստիկանները բարձրախոսով հայտարարել էին, թե ակցիայի մասնակիցները հասարակական կարգ են խախտում, նրանց գործողությունները անօրինական են, եւ Ազատության հրապարակ վերադառնալու դեպքում միջոցներ կձեռնարկվեն:
Նախօրեին Վարդգես Գասպարին եւ նրան աջակցող երիտասարդները Ազատության հրապարակում նստացույց էին սկսել:
Կարլեն Ասլանյան եւ Սարգիս Հարությունյան