Կարծիք ունենալն ու չարտահայտելը նույնն է, թե նվագարկչիդ մեջ երգեր ունենաս ու չլսես: Սա ՀԵՆՔ նախաձեռնության գաղափարների դրսեւորումներից է: Իսկ քաղաքացիների կարծիքը լսելի դարձնելու համար ՀԵՆՔ-ը հանդես է գալիս 2 նոր նախագծերով` «Հենք եմ» եւ «Քաղաքացու հայացք»:
«Մեր նպատակն հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին իրենց կարծիքը կամ տեսածը տարածել ՀԵՆՔ-ի ցանցով եւ այդպիսով ցույց տալ ու ամրապնդել քաղաքացի լինելու գաղափարը», - իրենց նախաձեռնությունների մասին «Մաքսլիբերթի»-ին պատմեցին ՀԵՆՔ-ի անդամներից Ստեփան Խզրթյանն ու Նարեկ Մանուկյանը:
Երիտասարդների նախագծերից «Հենք եմ»-ը ավելի երիտասարդական է, կարգախոսն է` ՈՐՍԱ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆԸ, մասնակցել ցանկացողները պետք է վիդո, աուդիո կամ ֆոտո տարբերակով որսան փոփոխությունը, որ իրենք են արել կամ պարզապես նկատել են:
ՀԵՆՔ-ի մյուս նոր նախաձեռնությունը կոչվում է «Քաղաքացու հայացք» ու կրում է ՁԱՅՆ ՏՈՒՐ ՀԱՅԱՑՔԻԴ խորագիրը: Ունես մտքեր, տեսակետ` քաղաքացուն, օրենքին, պետության կարգուկանոնին վերաբերող հոդվածի կամ ակնարկի տեսքով, այն կրկին կարող ես տարածել ՀԵՆՔ-ի միջոցով: - “Հնարավորության դեպքում ցանկալի է, որպեսզի հոդվածը պարունակի լուծումներ կամ այընտրանքներ”, - նշեց Ստեփանը:
ՀԵՆՔ երիտասարդական նախաձեռնությունը սկիզբ է առել դեռ 2007-ից, բայց կազմակերպություն չէ, այլ պարզապես գաղափարակից երիտասարդների նախաձեռնություն: Իսկ գաղափարը մեկն է` նպաստել քաղաքացիների մտածելակերպի փոփոխությանը: