Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ

Երեկ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենին:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի` ապրիլի 6-8-ը Հայաստանում անցկացվելիք 37-րդ համաժողովի նախաշեմին կայացած հանդիպման ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը, առաջին նախագահի գրասենյակի փոխանցմամբ, ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը` այն որակելով որպես անմխիթար, եւ շեշտել է քաղբանտարկյալների առկայության փաստը: