Ուղերձում նաեւ արձանագրվում է, որ Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված կան խնդիրներ, իսկ արդարադատության ոլորտում էլ առկա են լուրջ խնդիրներ, որոնք էապես խոչընդոտում են Հայաստանում օրենքի գերակայությանը։
Նշենք, որ Սուեր Բելասենի ուղերձը հրապարակվում է ապրիլի 6-8-ը Երեւանում կայանալիք FIDH-ի 37-րդ կոնգրեսին եւ ֆորումին ընդառաջ: Ուղերձում Բելասենը հույս է հայտնել, որ «ֆորումը կմեկնարկի Հայաստանում, ուր այլեւս չկան քաղբանտարկյալներ»։
Հայաստանյան իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կառույցներ չեն մասնակցելու կամ սպառնում են չմասնակցել նշված միջոցառմանը։
«Ես ընդհանրապես հրավեր չեմ ստացել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: - «Ես համարում եմ, որ կան իրավապաշտպաններ եւ ոչ իրավապաշտպաններ: Այն մարդիկ, որոնք հրավիրում են այդ կոնգրեսը ոչ իրապաշտպան են»:
Հայտարարությամբ է հանդես եկել «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը, ում խոսքով՝ ինքը թեեւ հրավեր ստացել է, բայց հրաժարվում է մասնակցել կոնգրեսին, որովհետեւ միջոցառմանը ելույթներով հանդես են գալու «2008-ի մարտյան դեպքերին հաջորդած անօրինական դատավարությունների հեղինակներն ու կատարողները»։
«Իսկ մենք հայտնվելու ենք լոկ լսողի դերում եւ զրկված ենք լինելու պատասխան խոսք ասելու հնարավորությունից», - հավելեց Հարությունյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նույնպես հրաժարվել է մասնակցությունից, թեեւ հրավեր ստացել է: Նա բերեց նույն փաստարկները՝ հավելելով թե, քանի որ միջոցառմանը իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների ելույթներ նախատեսված չեն, ապա հետագա հնարավոր եզրափակիչ փաստաթղթում հաշվի կառնվեն միայն Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների տեսակետները։
Մասնակցության հրավեր ստացել է նաեւ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե կմասնակցի միայն այն դեպքում, եթե ելույթի իրավունք ունենա:
Հայաստանից FIDH-ին անդամակցող միակ կազմակերպության՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանելով, թե ինչու հայաստանյան իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներին ելույթի իրավունք չի տրվում՝ ասաց, որ կոնգրեսը նախեւառաջ կենտրոնանալու է միջազգային իրավապաշտպան խնդիրների շուրջ, իսկ Հայաստանում մարդու իրավունքերի վիճակի մասին ելույթով հանդես կգա ինքն անձամբ ու կխոսի նաեւ 2008-ի մարտյան դեպքերի ու դրանց հաջորդած զարգացումների մասին։