Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը եւ Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Վահագն Գեւորգյանը հրավիրվել էին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության քննչական բաժին՝ դեկտեմբերի 27-ի միջադեպի առնչությամբ [երբ ծեծի էին ենթարկվել Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունն իրականացնող ակտիվիստները] առերես հարցաքննության:
Հարուցված քրեական գործով տուժողներ ճանաչված Կարապետյանն ու Գեւորգյանը առերեսում հարցաքննվել են ոմն Դավիթ Սիմոնյանի հետ, ով, ըստ նրանց , «ամենաակտիվն» էր միջադեպի ժամանակ:
«Ինքը [«Կյաժ» մականունով Դավիթ Սիմոնյանը] մետաղական ձողով ինձ է խփել ու կաստետով խփել է Վլադիմիր Կարապետյանին», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Վահագն Գեւորգյանը:
Կարապետյանն ու Գեւորգյանը նաեւ պնդում են, որ դեկտեմբերի 27-ի միջադեպի նույն մասնակիցները ակտիվ դերակատարություն են ունեցել նաեւ հունվարի 10-ին՝ Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեարկության օրը:
Ընդդիմությունը ոստիկանությանը նաեւ տեղեկացրել է, որ միջադեպի ժամանակ հարձակվողների գործողությունները վերահսկել է ոմն Վահան Նադալյանը: Կարապետյանի խոսքով, սակայն, ոչինչ չի ձեռնարկվել, եւ քվեարկության օրը Նադալյանի գլխավորությամբ նույն մարդիկ «անկաշկանդ իրականացրել են ապօրինություններ թիվ 10/19 եւ 10/20 ընտրատեղամասերում»:
«Ինքը [Նադալյանը] ղեկավարում էր այդ [դեկտեմբերի 27-ին] հարձակումը, գոռգոռում ու հայհոյում էր», - ասաց Կարապետյանը՝ հավելելով. - «Կարող եմ նաեւ նշել, որ շատ նման կեցվածք ուներ նաեւ ընտրությունների ժամանակ. ամբողջ օրը լինելով ընտրատեղամասերում ուղղորդում էր»:
Երեկ առերեսում էր նախատեսված նաեւ Վահան Նադալյանի հետ, որը, սակայն, ժամանակի սղության պատճառով, հետաձգվել է:
Միաժամանակ, Հայաստանի գլխավոր դատախազությունը այսօր հաղորդագրություն է տարածել հունվարի 10-ին թիվ 9 ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած մեկ այլ միջադեպի կապակցությամբ, որի հետեւանքով Պետրոս Մակեյանը, նրա որդին՝ Կարեն Մակեյանը, եւ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանը տեղափոխվել էին հիվանդանոց: Տեղեկացվում է, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:
Պետրոս Մակեյանը շարունակում է պնդել, որ իրենց ծեծի են ենթարկել «սափրագլուխները» այն բանից հետո, երբ տեղամասում Կոնգրեսի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանը ահազանգել է, որ լցոնումներ կատարելու նպատակով «ինչ-որ սափրագլուխներ» փորձում են իրենց դուրս հանել:
«Ես մոտեցել եմ Սուրենին», - պատմեց Մակեյանը: - «Նա ցույց է տալիս մի քանի մետր հեռու կանգնած մի «շկաֆի»՝ երկու մետր բարձրությամբ, ասում է՝ այս մարդը եկել է, ինձ ստիպում է, որ թողնեմ ընտրատեղամասը, իրենց չխանգարենք: Այդ պահին այս «շկաֆը» շուռ եկավ, ասաց՝ «սրանք ո՞վ են», ու հայհոյանքներով դեպի մեզ մոտեցավ: Երբ նա մոտեցավ մեզ, մյուս կողմից, որտեղ հիմնական խումբն էր կանգնած, դրանք էլ մոտեցան ու սկսեցին խփել: Մեզ այլ բան չէր մնում, քան պաշտպանվել»:
Մինչդեռ, դատախազության հաղորդմամբ, տվյալ տեղամասում Արա Սիմոնյանի վստահված անձ Տիգրան Մուրադյանը հայտնել է, թե Մակեյանը իր համախոհների հետ քարոզչություն էր իրականացնում, եւ ինքը մոտեցել է, որ զգուշացնի: Առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի»:
«Զարմանալի բան չկա», - այդ կապակցությամբ ասաց Պետրոս Մակեյանը: - «Տարիներ շարունակ ոստիկանությունը նույն բանն է անում՝ իրականությունը կեղծում են, սարքում են գործերը, անմեղ մարդկանց տանում-փակում են»:
Մյուս դեպքերի առնչությամբ, ըստ դատախազության հաղորդագրության՝ «ցուցում է տրված ոստիկանությանը ստուգել 9 ընտրատեղամասերում զանգվածային լրատվության ներկայացուցիչների, դիտորդների, վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու, ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ հրապարակումներում մատնանշված հանգամանքները, եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ»:
Իսկ թիվ 10/19 ընտրատեղամասում արձանագրված խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական գործ հարուցելու եւ նախաքննություն իրականացնելու համար»: