«Մանկական Եվրատեսիլ 2009»-ի հայ մասնակիցը` «Մաքսլիբերթի»-ի հյուրասրահում

Լուարա Հայրապետյանը «Մաքսլիբերթի»-ի հյուրասրահում


Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ 2009» երգի մրցույթը: Հայաստանը մրցույթում ներկայացնում է 12 ամյա Լուարա Հայրապետյանը`«Բարսելոնա» երգով: Լուարան եւ մրցույթում հայկական պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը հյուրընկալվել են «Մաքսլիբերթի»-ի հյուրասրահում: