Նոյեմբերի 3-ին շարունակված դատական նիստում՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով հարցաքննված 3 վկաներն էլ հայտարարեցին, որ չեն ճանաչում Նիկոլ Փաշինյանին եւ չեն տեսել վերջինիս՝ ոստիկանին հարվածելիս, մինչդեռ, նրանք հենց այդ գործով են ներկայացված որպես վկա։
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին 2007-ի հոկտեմբերի 23-ի դրվագով որպես վկա անցնող Արմինե Հարությունյանը, Ժաննա Միքայելյանը եւ Սաթենիկ Մնացականյանը։
Վկաներից միայն Ժաննա Միքայելյանը, պատասխանելով մեղադրող Կորյուն Փիլոյանի ճշտող հարցին, թե արդյո՞ք այդ օրը Կորյուն փողոցում հավաքված մարդկանց մեջ ոչ մեկին չէր ճանաչում, պատասխանեց՝ թեքվելով Նիկոլ Փաշինյանի կողմը. - «Եթե թերթերը ինձ չեն խաբում, երեւի ինքն էլ էր այնտեղ»։
Դատավորը նաեւ մերժեց Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի հերթական միջնորդությունը՝ իր պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելու մասին, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը դատարանից պարզաբանում խնդրեց, թե արդյո՞ք սույն դատարանը իրավասություն ունի քննարկելու իր խափանման միջոցի հարցը, թե՞ այդ որոշումը, նրա ձեւակերպմամբ, «Բաղրամյան 26-ում [ՀՀ նախագահի նստավայրում] աշխատող պաշտոնյաների լիազորության ներքո է»։
Դատավորը համարեց, որ ամբաստանյալին պատշաճ կերպով պարզաբանումներ են տրվել իրեն առաջադրված մեղադրանքների շուրջ եւ որեւէ պարզաբանում չարեց այս մասով։
Անդրադառնալով նախորդ անգամ Լուսինե Սահակյանի կողմից ներկայացված միջնորդության մերժման հիմքերին, թե մեղադրյալըկարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, Նիկոլ Փաշինյանը, ակնարկելով, որ իրավապաշտպան մարմիններին է ներկայացել հենց իր կամքով, հայտարարեց. - «Տվյալ վարույթը տեղի է ունենում միայն այն բանի շնորհիվ, որ ես ցանկացել եմ, որ այդ վարույթը տեղի ունենա։ Հիմա այս վարույթի, կոպիտ ասած, քավորը ես եմ։ Որեւէ մեկը թող չփորձի այս քավորությանը իմ փոխարեն տեր կանգնի»։
Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Հիշյալ հոդվածներով սահմանված ամենախիստ պատիժը 10 տարվա ազատազրկումն է:
2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր եւ իրավապահ մարմիններին ներկայացավ այս տարվա հուլիսի 1-ին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Վկաներից միայն Ժաննա Միքայելյանը, պատասխանելով մեղադրող Կորյուն Փիլոյանի ճշտող հարցին, թե արդյո՞ք այդ օրը Կորյուն փողոցում հավաքված մարդկանց մեջ ոչ մեկին չէր ճանաչում, պատասխանեց՝ թեքվելով Նիկոլ Փաշինյանի կողմը. - «Եթե թերթերը ինձ չեն խաբում, երեւի ինքն էլ էր այնտեղ»։
Դատավորը նաեւ մերժեց Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի հերթական միջնորդությունը՝ իր պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելու մասին, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը դատարանից պարզաբանում խնդրեց, թե արդյո՞ք սույն դատարանը իրավասություն ունի քննարկելու իր խափանման միջոցի հարցը, թե՞ այդ որոշումը, նրա ձեւակերպմամբ, «Բաղրամյան 26-ում [ՀՀ նախագահի նստավայրում] աշխատող պաշտոնյաների լիազորության ներքո է»։
Դատավորը համարեց, որ ամբաստանյալին պատշաճ կերպով պարզաբանումներ են տրվել իրեն առաջադրված մեղադրանքների շուրջ եւ որեւէ պարզաբանում չարեց այս մասով։
Անդրադառնալով նախորդ անգամ Լուսինե Սահակյանի կողմից ներկայացված միջնորդության մերժման հիմքերին, թե մեղադրյալը
Նիկոլ Փաշինյան. Այս վարույթի քավորը ես եմ ...