«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պատասխանում են լրագրողների հարցերին, Բաքու, 22 հոկտեմբերի, 2009



Այսօրվա թողարկումն անդրադառնում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Բաքվում արած հայտարարություններին. Բաքվում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարը «այո» կամ «ոչ» չի պատասխանել հարցին` արդյոք Թուրքիան կբացի՞ Հայաստանի հետ սահմանը մինչեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը:

«Մոլորակի» այս թողարկումը նաեւ անդրադառնում է Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի՝ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը տված հարցազրույցին եւ Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի մեկնաբանություններին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։

Հաղորդումը պատրաստել են Հրաչ Մելքումյանը, Կարինե Քալանթարյանը եւ Արմեն Քոլոյանը:

«Մոլորակ»-ը վարում է Հրայր Թամրազյանը: