«Բոլորի համար պարզ է` այն բանի համար, ինչ տեղի ունեցավ ընտրությունների ժամանակ, մեղավոր է Պետական Դուման, որտեղ իշխում է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը», - ասել է Գորբաչովը:
Իր տեսակետը հիմնավորելու համար նա մատնացույց է արել վերջին տարիներին Պետդումայի ընդունած ընտրական օրենքները. - «Իսկ Դումայում, հայտնի բան է, գլխավորում է «Եդինայա Ռոսիա»-ն, որ օգտվելով իր արտոնություններից՝ ընտրական համակարգը փոխում է այնպես, ինչպես իրեն է հարմար: Բանը հասել է նրան, որ այդ կուսակցությունն անգամ չի արձագանքում, բանի տեղ չի դնում, որ երեք խմբակցություններ լքեցին Դուման՝ ի նշան բողոքի»:
Հիշեցնենք, հոկտեմբերի 11-ի ընտրություններից հետո «Եդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովը հայտարարել էր, որ ընտրություններն անցել են օրենքի պահանջներին համահունչ:
Կուսակցության նախագահ, Ռուսաստանի վարչապետ Պուտինը իր գոհունակությունն էր հայտնել ընտրությունների արդյունքների առնչությամբ. - «Ես գոհ եմ արդյունքներից: Իսկ նրանք, ովքեր կասկածներ ունեն, անկախ նրանից՝ այդ կասկածներն արդարացված են, թե ոչ, թող վիճարկեն եւ ապացուցեն դատարանում»:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Միխայիլ Գորբաչովը հատկապես ընդգծել է, որ ժողովրդավարության անվան տակ ընտրական օրենսդրության փոփոխությունները իշխող կուսակցությունը ժողովրդին կառավարելու նպատակով է արել:
«Մարդկանց զրկել են սեփական կարծիքը արտահայտելու իրավունքից՝ վերացնելով «բոլորին դեմ» քվեարկելու հնարավությունը», - ասել է նա: - «Եվ եթե ընտրողը առաջադրված թեկնածուներից ոչ մեկին կողմ կամ դեմ չէ, ապա չի կարող իր կարծիքը հայտնել: Ահա այսպես «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը չդիմացավ նորմալ համակարգին»:
Քննադատության է արժանացել նաեւ այն, որ երկրում ավելի քիչ են ընտրովի մարմինները. - «Ինչպե՞ս կարելի էր վերացնել նահանգապետերի ընտրությունը: Սա, ի դեպ, նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք է կատարվել… Ամենակարեւորը, որ մարդկանց ընտրելու հնարավորություն տան, մինչդեռ մեզ մոտ ամեն ինչ կապում են Վլադիմիր Պուտինի հետ: Մինչդեռ հենց Պուտինն է սկսել քանդել ընտրական համակարգը»:
Գորբաչովը քննադատում է Պուտինին «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը միանալու համար. - «Դա սխալ էր: Այն, ինչ տեղի ունեցավ ընտրությունների ժամանակ, վկայում է, որ երկրին անհրաժեշտ է ոչ գրպանային կուսակցություն, բայց ժողովրդավարության բացակայությունը խանգարում է: Թող «Եդինայա Ռոսիա» կուսակցության լիդերները չփորձեն մեղքը ուրիշների վրա բարդել: Այն, ինչ նրանք անում են, գիտակցաբար են անում` քանդում են ընտրական համակարգը: Եվ հիմա հասարակությունը պետք է նախաձեռնող լինի՝ ընտրական համակարգի բարեփոխման ծրագիր առաջարկի թեկուզ հանրաքվեի միջոցով: Հաջորդ ընտրությունները այսպիսին չեն կարող լինել»: