Նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի այցելության օրերին սփյուռքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին՝ նշեց. - «Ի հեճուկս պետական քարոզչության, որը մարտի 1-ից հետո էլ ճիշտ նույն մեթոդաբանությամբ էր աշխատում, համահայկական ճշմարտությունն այն է, որ հայ ժողովուրդը դեմ է իրադարձությունների այս ընթացքին։ Ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը գիտակցում է, որ այս ընթացքը մեզ տանում է դեպի ազգային անվտանգության անդունդ»:
Դժվարանալով մեկնաբանել, թե Սերժ Սարգսյանի համար որքանով էր անակնկալ սփյուռքում նման ընդունելությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուհանդերձ, ընդգծեց, որ այցն ուշացած էր, եւ նախագահը գնացել էր ոչ թե խնդիրը քննարկելու, այլ մարդկանց քարոզելու եւ համոզելու, որ նախապայմաններ չկան. - «Ես իմ պետական պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում՝ որպես արտգործնախարար, կարող եմ հավաստել, որ այդ նախապայմանները կային եւ այդ պահից մինչ օրս բոլոր նախագահությունները, բոլոր կառավարությունները, իրենց բոլոր սխալներով ու թերացումներով հանդերձ, կարողացան պահել այս գիծը… Բայց ես կարծում եմ, որ սա անուղղելի եւ անդառնալի քայլ է լինելու ոչ միայն նրա [Սերժ Սարգսյանի] համար, իր իշխանության համար, այլեւ մեր ողջ երկրի համար»։
«Սփյուռքում Ցեղասպանության զոհերի ժառանգներն են, նրանք իրավասու են ձայն բարձրացնել բոլշեւիկա-քեմալական դավադիր պայմանագրերի վավերացման դեմ», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, դատապարտելով նրանց «մականուններ» կպցնելու փորձերը:
Օրերս, հիշեցնենք, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էր, Նժդեհին մեջբերելով, մամուլում որոշակի որակումներ տվել սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողներին՝ նշելով նաեւ, թե «մեր ազգից մոլախոտը դեռ չի վերացել»:
Րաֆֆի Հովհաննիսյանը, առանց անուններ տալու, հակադարձեց. - «Սա քստմնելի, անընդունելի եւ հականժդեհական է»։
Վաղը Երեւանում նախատեսված է Դաշնակցության բողոքի երթը, որին մասնակցելու են նաեւ «Ժառանգություն»-ն ու Դաշնակցության վերջին հայտարարությանը միացած մյուս ուժերը: Հարցին, թե երկրի ներսում բողոքի զանգվածային ալիք բարձրացնելու հնարավորություն տեսնում է, թե ոչ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա հնարավոր է միայն «մանր ամբիցիաները վայր դնելու եւ ուժերի միավորման պարագայում, քանի որ ժողովրդի մեջ դեռ անտարբերություն եւ հիասթափություն կա». - «Անտարբեր է, օտարված է ժողովրդավարական մեր դեֆիցիտի պատճառով։ Սեփական ընտրությունը տեւապես գողացված, կեղծված լինելու պատճառով կա անտարբերության, օտարվածության իրականություն եւ սա լուրջ խնդիր է։ Մանր ամբիցիաները, կուսակցական դրոշակները, առաջատար լինելու մոլուցքը տանելու է փակուղի։ Կա'մ առանձին-առանձին կտապալվենք, կա'մ էլ վերջապես ի մի գալով կկարողանանք հաղթահարել այս պահը»։
Ինչ վերաբերում է նախագահի հրաժարականի պահանջին, որի անհրաժեշտության մասին այս պահին հստակ բարձրաձայնում է միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով արձանագրությունների ստորագրումը նախագահի համար արդեն իսկ հրաժարական կլինի:
«Ով ստորագրի դա, արդեն ինքն է հրաժարվում՝ անկախ իմ ցանկությունից ու պահանջից։ Դրանից ծնվում է նախագահական նոր ընտրությունների անհրաժեշտություն, իսկ եթե խորհրդարանը վավերացնի` ինքը նույնպես պետք է նայի դեպի նոր ընտրություններ», - ասաց նա։
Հակադարձելով ընդդիմության շրջանում հնչող այն տեսակետին, թե Դաշնակցության ու «ժառանգության» նախաձեռնած այդ ակցիաները «իմիտացիա» են, քանի դեռ նրանք հստակ հանդես չեն եկել նախագահի հրաժարականի պահանջով, Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծեց. - «Մեկը մյուսին իմիտացիայի մեջ է մեղադրում։ Կարծում եմ այսրոպեական, տղայական քաղաքականությունից պետք է վեր կենանք։ Որեւէ մեկը թե' ժողովրդավարական խնդիրների, թե' ազգային հարցերում իրավունք չունի կողքի կանգնել եւ սպասել, որ մեկ ուրիշը քայլ կանի։ Ներկա դրությամբ ամեն մեկը իր քայլը, իր դիրքորոշումը, մասնակցության իր չափը եւ ժամանակացույցը պայմանավորում է մյուսով։ Ես չեմ ընդունում, կարծում եմ, որ սա փոքր գավառական, հայկական հին մտածողություն է։ Եթե ուզում ենք դառնալ ժամանակակից, որտեղ կշահի թե' ժողովրդավարական հեռանկարը, թե' մեր ամրությունը Թուրքիա - Հայաստան հարցերում, ուրեմն պետք է կարողանանք գտնվել միասին մի դրոշի տակ։ Եվ հավատաքննչական գործողությունները անհասկանալի ու անընդունելի են։ Ոչ ոք իրավունք չունի ինձ հավատաքննել։ Ես մերժում եմ դա»։