Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Այս ընթացքը մեզ տանում է դեպի ազգային անվտանգության անդունդ»


Ուղիղ հղում

Նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի այցելության օրերին սփյուռքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին՝ նշեց. - «Ի հեճուկս պետական քարոզչության, որը մարտի 1-ից հետո էլ ճիշտ նույն մեթոդաբանությամբ էր աշխատում, համահայկական ճշմարտությունն այն է, որ հայ ժողովուրդը դեմ է իրադարձությունների այս ընթացքին։ Ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը գիտակցում է, որ այս ընթացքը մեզ տանում է դեպի ազգային անվտանգության անդունդ»

XS
SM
MD
LG