Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայերենը Վրաստանում մարզային լեզու դարձնելու մտահղացմանը, ասել է, թե բոլոր մտահղացումներին, որոնք բարձրաձայնվում են Հայաստանում եւ Վրաստանում, կողմերը վերաբերվում են հարգանքով եւ ուշադրությամբ։
Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, նախագահ Սարգսյանը ասել էր. - «Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից: Ինտեգրումը, այս դեպքում, պետք է ենթադրի վիրահայերի` Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի ամրապնդումը: Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը»:
«Հայաստանի նախագահը չի ասել, թե հայերենը պետք է դարձնել մարզային լեզու, այլ ասել է, որ օգտակար կլիներ քննարկել այդ մտահղացումը։ Իսկ մենք պատրաստ ենք մեր հայ գործընկերների հետ քննարկել ցանկացած մտահղացում», - ասել է Վաշաձեն: - «Ցանկանում եմ ընդգծել, որ անկախ նրանից, թե հայոց լեզուն ինչ կարգավիճակ կունենա Վրաստանում, ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիները հավասարապես պաշտպանված են, եւ նրանց բոլոր իրավունքները երաշխավորված են այն բոլոր ազգերի հետ միասին, որոնք ապրում են Վրաստանում, քանի որ նրանք մեր պատմության եւ մշակույթի անբաժանելի մասն են կազմում»:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջնական։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Գյումրի-Ախալցխա-Բավրա-Բաթում ավտոճանապարհի ուղղությամբ տարվող աշխատանքներին, որի ավարտը թույլ կտա հեշտացնել բեռնա եւ ուղեւորափոխադրումը Հայաստանից Վրաստան եւ հակառակը։
Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն, սահմանազատման գործընթացին եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանն զարգացմանն առնչվող հարցեր։
Հայ - վրացական հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել նաեւ Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովի եւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի՝ հինգշաբթի օրը Թբիլիսիում կայացած հանդիպմանը:
Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, վրացական կողմը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի հետ Վրաստանի փոխհարաբերություններում վերջին շրջանում դրական աճ է նկատվում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները Վրաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների ուղղությամբ։