Ախալքալաքի շրջանային խորհրդի պատգամավոր, չգրանցված «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը Հայաստանի նախագահի նման մոտեցումը ողջունում է: «Վրաստանի հայության, մասնավորապես` Ջավախքում ապրող հայերի նպատակներից մեկը լեզվին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելն է: Շատ ուրախալի է, որ նման հայտարարությունը արվել է նախագահի մակարդակով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռստակյանը:
Ինչպե՞ս կարձագանքի այս մոտեցմանը պաշտոնական Թբիլիսին. Ռստակյանի խոսքով` վրացական իշխանությունները նման խնդիրները կա'մ ընդհանրապես չեն մեկնաբանում, կա'մ էլ այդ առաքելությունը ստանձնում են Թբիլիսիում աշխատող հայազգի պաշտոնյաները` փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը կամ Վրաստանի նախագահի խորհդրական Վան Բայբուրդը:
«Կարձագանքեն այս հայտարություններին թե ոչ վրացական իշխանությունները` միեւնույն է, խնդիրն առկա է, այն լուծման կարիք ունի: Չարձագանքելով` հարցը չի վերանում», - ընդգծեց Ռստակյանը:
Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը համաձայնեց մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարությունը` պնդելով սակայն, որ որոշ լրատվամիջոցներ այն ընդհանուր համատեքստից կտրված են ներկայացնում:
«Հայաստանի նախագահը խոսում էր այն ջանքերի մասին, որոնք պետք է գործադրվեն «հայերի` որպես Վրաստանի արժանապատիվ ու հարգված քաղաքացիների համբավն ամրապնդելու համար», - Հայաստանի ղեկավարի խոսքը մեջբերեց Վան Բայբուրդը: Ինչ վերաբերում է հայոց լեզվի կարգավիճակին, ապա նման քայլը այս փուլում, Բայբուրդի համոզմամբ, որեւէ դրական արդյունքի չի հանգեցնի:
«Միայն ու միայն հայերեն» մոտեցումը շատ վտանգավոր է: Այնպես անել, որ Սամցխե-Ջավախեթիի, Վրաստանի հայերին ընդհանրապես պետք չլինի վրացերենը` ճիշտ չէ: Դա նշանակում է, որ հետո մենք մեր երեխաներին պետք է տանենք Երեւան: Հետո էլ ասում են` Վրաստանը հայաթափվում է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց Վրաստանի նախագահի խորհրդականը:
Երեքշաբթի օրը արտգործնախարարության կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին ունեցած ելույթում անդրադառնալով վիրահայության խնդիրներին` նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. - «Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից: Ինտեգրումը, այս դեպքում, պետք է ենթադրի վիրահայերի՝ Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի ամրապնդումը: Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ - վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետեւողական եւ սկզբունքային»: