Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հուլիսի 21-ին հայտարարել է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կանգ չի առել:
Ըստ Today's Zaman թերթի, Դավութօղլուն ասել է, թե մինչեւ երկու երկրների ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք հերթական հանդիպումը, որը տեղի է ունենալու հոկտեմբերին, պաշտոնական Անկարան դրական զարգացումներ է սպասում թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման առումով:
ՙԵրկու կողմում էլ շարունակում է առկա մնալ քաղաքական կամքը, որը շատ ուժեղ է՚, - հավելել է Դավութօղլուն:
Թուրքական թերթերի փոխանցմամբ, արտգործխնախարարը խուսափել է հստակ պատասխանել այն հարցին, թե ե՞րբ կարելի է ակնկալել հայ-թուրքական սահմանի բացումը, կրկին ընդգծելով, սակայն, որ դրական զարգացումներ են ակնկալում 2009 թվականի ընթացքում:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` Դավութօղլուն նաեւ անդրադարձել է ղարաբաղյան հարցին` նշելով, որ ստատուս քվոյի պահպանումը որեւէ մեկին ձեռնտու չէ:
ՙՀակամարտության կարգավորման գործընթացը ակտիվանում է», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը` հավելելով, - «Երկու գործընթացները փոխկապակցված են եւ դրական ազդեցույթուն կունենան միմյանց վրա՚:
Երեկ Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես լավատեսություն էր արտահայտել հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ, շեշտելով, սակայն, որ ապրիլի 23-ի հայ-թուրք-շվեյցարական եռակողմ հռչակագրից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ որեւէ նոր փաստաթուղթ չի ստորագրվել, եւ Հայաստանը պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու` Թուրքիայի առաջարկին համաձայնություն չի տվել: