Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ շաբաթ օրը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի ունեցած հանդիպումը «երկարատեւ էր եւ, մեր գնահատմամբ, շատ կառուցողական», ռուսական գործակալությունների փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
Հուլիսի 17-ին` դեմ առ դեմ ձեւաչափով եւ հուլիսի 19-ին` Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից հետո կողմերը լրագրողների համար համատեղ հայտարարությամբ հանդես չեն եկել:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն ասել են, թե բանակցություններում «առաջընթաց չի գրանցվել, սակայն չի եղել նաեւ ետընթաց»:
Այդուհանդերձ, երկուշաբթի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «որոշակի առաջընթաց կա՚ եւ նշել էր, թե աշխատանքներ են տարվում, մասնավորապես, հակամարտության կարգավորման այնպիսի սկզբունքների համաձայնեցման հարցում, ինչպիսիք են «հայկական զորքերի դուրսբերումը գրվայալ տարածքներից», որից հետո, ըստ Մամեդյարովի` «կբարձրացվի փախստականների վերադարձի հարցը՚:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրամիությունում նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հետ համատեղ ասուլիսում հերքեց Մամեդյարի հայտարարությունը. - «Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե քննարկվել է ժամանակացույցը ինչ-որ տարածաշրջանների վերադարձի եւ այլն, ես ձեզ կարող եմ ասել, որ Մոսկվայի հանդիպմանը այդ հարցը ընդհանրապես չի քննարկվել»:
Էդվարդ Նալբանդյանը նաեւ անդրադարձավ Մադրիդյան նորացված սկզբունքներին, ասելով. - «Հայաստանը իր հավանությունը Մադրիդյան փաստաթղթին չի տվել եւ այդպիսի հայտարարություն պաշտոնական մակարդակով երբեւէ չի արել: Մենք ասել ենք, որ Մադրիդյան փաստաթուղթը բանակցությունների հիմք է հանդիսանում. Այդքանը միայն»:
Երկուշաբթի օրը ավելի ուշ Եվրամիության Եռյակի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով մոսկովյան բանակցությունների արդյունքները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, թե այս քննարկումը մի փոքր այլ պայմաններում էր, քանի որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանրությանը տեղյակ էին պահել, թե ինչ սկզբունքների շուրջ են բանակցությունները: Հայաստանի նախագահը սա ինչ-որ տեղ նաեւ օժանդակություն է համարել, քանի որ, ըստ նրա, «ցավոք, միշտ չէ, որ կողմերը հանրությանը ներկայացնում էին այն հարցերը, որոնց մասին խոսվում էր բանակցությունների ընթացքում»:
«Չնայած այս հանգամանքին, մոսկովյան քննարկումներից հետո եւս մեր հարեւան Ադրբեջանում այլ կերպ են փորձում ներկայացնել բանակցությունների օրակարգը եւ իմաստը: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ, թեեւ դժվարությամբ, բայց առաջընթաց կա», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:
«Գիտեք, որ հիմա մենք քննարկում ենք Մադրիդյան սկզբունքներից առանձնացված հիմնական սկզբունքները, այնուհետեւ պետք է քննարկենք մնացած սկզբունքները, որից հետո դրանց հիման վրա սկսենք հիմնական պայմանագրի մշակումը», - հայտնել է Հայաստանի նախագահը` ամփոփելով. - «Կարծում եմ, արդեն բոլորի համար պետք է պարզ դառնա, որ հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, որը պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ եւ ունենա պարտադիր իրավական ուժ: Երբ այս խնդրին մենք կարողանանք պատշաճ ձեւակերպում տալ, որը որեւէ երկմտանք չի առաջացնի, այնուհետեւ, կարծում եմ, բանակցությունները շատ ավելի հարթ կշարունակվեն»:
ՙԵվրամիությունը պատրաստ է աջակցել խաղաղ համաձայնագրի իրագործմանը, որը, անկեղծ հավատում ենք, հնարավոր կլինի արդեն մոտ ապագայում՚, - ասաց բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը:
Եվրամիությունում նախագահող երկիրը` Շվեդիան Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման առնչությամբ կիրակի օրը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված է. - ՙԵվրոպական միության նախագահությունը ողջունում է Մոսկվայում հուլիսի 17-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպումը եւ կոչ է անում երկու կողմերին շարունակել ու ակտիվացնել ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Նախագահությունը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ հայտնում է իր աջակցությունը նրանց՚:
Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի [արտաքին գործերի] նախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում:
Հիմնարար սկզբունքները արտացոլում են բանական փոխզիջում` հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա:
Հիմնարար սկզբունքները կոչ են անում, մասնավորապես.
- Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը;
- Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի;
- Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;
- Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով;
- ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք;
- եւ անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:
Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս Հիմնարար սկզբունքների սատարումը թույլ կտա մշակել համապարփակ կարգավորման ծրագիր` ուղղված Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագայի ապահովմանը»:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն ասել են, թե բանակցություններում «առաջընթաց չի գրանցվել, սակայն չի եղել նաեւ ետընթաց»:
Հայաստանում եւ Ադրբեջանում մեկնաբանում են
Այդուհանդերձ, երկուշաբթի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «որոշակի առաջընթաց կա՚ եւ նշել էր, թե աշխատանքներ են տարվում, մասնավորապես, հակամարտության կարգավորման այնպիսի սկզբունքների համաձայնեցման հարցում, ինչպիսիք են «հայկական զորքերի դուրսբերումը գրվայալ տարածքներից», որից հետո, ըստ Մամեդյարովի` «կբարձրացվի փախստականների վերադարձի հարցը՚:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրամիությունում նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հետ համատեղ ասուլիսում հերքեց Մամեդյարի հայտարարությունը. - «Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե քննարկվել է ժամանակացույցը ինչ-որ տարածաշրջանների վերադարձի եւ այլն, ես ձեզ կարող եմ ասել, որ Մոսկվայի հանդիպմանը այդ հարցը ընդհանրապես չի քննարկվել»:
Էդվարդ Նալբանդյանը նաեւ անդրադարձավ Մադրիդյան նորացված սկզբունքներին, ասելով. - «Հայաստանը իր հավանությունը Մադրիդյան փաստաթղթին չի տվել եւ այդպիսի հայտարարություն պաշտոնական մակարդակով երբեւէ չի արել: Մենք ասել ենք, որ Մադրիդյան փաստաթուղթը բանակցությունների հիմք է հանդիսանում. Այդքանը միայն»:
Երկուշաբթի օրը ավելի ուշ Եվրամիության Եռյակի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով մոսկովյան բանակցությունների արդյունքները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, թե այս քննարկումը մի փոքր այլ պայմաններում էր, քանի որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանրությանը տեղյակ էին պահել, թե ինչ սկզբունքների շուրջ են բանակցությունները: Հայաստանի նախագահը սա ինչ-որ տեղ նաեւ օժանդակություն է համարել, քանի որ, ըստ նրա, «ցավոք, միշտ չէ, որ կողմերը հանրությանը ներկայացնում էին այն հարցերը, որոնց մասին խոսվում էր բանակցությունների ընթացքում»:
«Չնայած այս հանգամանքին, մոսկովյան քննարկումներից հետո եւս մեր հարեւան Ադրբեջանում այլ կերպ են փորձում ներկայացնել բանակցությունների օրակարգը եւ իմաստը: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ, թեեւ դժվարությամբ, բայց առաջընթաց կա», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:
«Գիտեք, որ հիմա մենք քննարկում ենք Մադրիդյան սկզբունքներից առանձնացված հիմնական սկզբունքները, այնուհետեւ պետք է քննարկենք մնացած սկզբունքները, որից հետո դրանց հիման վրա սկսենք հիմնական պայմանագրի մշակումը», - հայտնել է Հայաստանի նախագահը` ամփոփելով. - «Կարծում եմ, արդեն բոլորի համար պետք է պարզ դառնա, որ հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, որը պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ եւ ունենա պարտադիր իրավական ուժ: Երբ այս խնդրին մենք կարողանանք պատշաճ ձեւակերպում տալ, որը որեւէ երկմտանք չի առաջացնի, այնուհետեւ, կարծում եմ, բանակցությունները շատ ավելի հարթ կշարունակվեն»:
Եվրամիությունը նույնպես ողջունում է
Հայաստան -- Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդը համատեղ ասուլիսի ժամանակ, Երեւան, 20-ը հուլիսի, 2009 թ.
Հայաստանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը նույնպես խոսեց Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվող խաղաղ գործընթացի մասին:ՙԵվրամիությունը պատրաստ է աջակցել խաղաղ համաձայնագրի իրագործմանը, որը, անկեղծ հավատում ենք, հնարավոր կլինի արդեն մոտ ապագայում՚, - ասաց բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը:
Եվրամիությունում նախագահող երկիրը` Շվեդիան Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման առնչությամբ կիրակի օրը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված է. - ՙԵվրոպական միության նախագահությունը ողջունում է Մոսկվայում հուլիսի 17-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպումը եւ կոչ է անում երկու կողմերին շարունակել ու ակտիվացնել ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Նախագահությունը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ հայտնում է իր աջակցությունը նրանց՚:
Մադրիդյան սկզբունքները. տեղեկանք