Շաբաթ օրը Մոսկվայի կենտրոնական ձիարշավարանում, որտեղ ամեն տարի անցկացվում է Ռուսաստանի նախագահի մրցանակի համար ավանդական ձիարշավը, կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որից հետո լրագրողների համար հայտարարություններ չեն հնչել։
Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի՝ նախորդ օրը կայացած հանդիպումից հետո էլ որեւէ հայտարարություն չեղավ: Ավելին՝ լրագրողների հետ չհանդիպեցին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:
Ուրբաթ օրվա բանակցությունները աննախադեպ երկարատեւ են եղել՝ 2 ժամ 20 րոպե դեմ առ դեմ բանակցել են նախագահները, եւ մեկ ժամից ավելի՝ արտգործնախարարների եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Հանդիպման ավարտին համանախագահներն ասել էին, թե «աննախադեպ բաց բանակցություններ են տեղի ունեցել»: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ասաց, թե «երեկ, իհարկե, չի եղել առաջընթաց, ինչպես Սանկտ Պետերբուրգում, երբ նախագահները որոշ հարցեր էին համաձայնեցրել, բայց չի եղել նաեւ նահանջ»:
«Մենք նոր առաջարկներ ենք արել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, եւ նախագահները պետք է մտածեն դրանց շուրջ», - հավելել էր Մերզլյակովը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը, Մերզլյակովը պատասխանեց, որ նման հարց «այսօրվա օրակարգում չկա»:
«Ղարաբաղյան կողմը կմիանա բանակցություններին, եթե համաձայնեցված լինեն Մադրիդյան բոլոր սկզբունքները», - հավելեց ռուսաստանցի համանախագահը:
Իսկ նրա ամերիկացի գործընկեր Մեթյու Բրայզան նույն առնչությամբ ասաց, թե իրենք «գիտեն Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումը», պարբերաբար հանդիպում են նրանց հետ եւ, «առաջարկություններ անելիս, հաշվի է առնվում նաեւ այդ դիրքորոշումը»:
Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հայտարարեց, որ «հրապարակված Մադրիդյան սկզբունքների տեքստը ամբողջական չէ, կան կետեր, որոնք չեն հրապարակվել»: