Շաբաթ առավոտյան Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում վախճանվել է այս տարի ավելի վաղ Էջմիածնում հարձակման ենթարկված Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։
«Սրբազան Հայրը սույն թվականի փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում իրեն ծանոթ անձնավորության կողմից կողոպուտի նպատակով ենթարկվել էր հարձակման, որի հետեւանքով ծանր վնասվածք էր ստացել եւ անգիտակից վիճակում փոխադրվել հիվանդանոց։ Միջադեպից մինչ իր վախճանը Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը եղել է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում բժիշկների հոգատար խնամքի ներքո», - տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ - «Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հավատավոր զավակների համար»: