Մատչելիության հղումներ

Հարձակման է ենթարկվել Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը


Փետրվարի լույս 18-ի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իր բնակարանում հարձակման է ենթարկվել Մայր Աթոռի միաբան Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը: Այդ մասին երեկ երեկոյան հաղորդել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հաղորդագրության համաձայն` Ներսես սրբազանի կանչին օգնության է հասել միաբանական շենքի աշխատակիցը, որը սրբազանին հայտնաբերել է հատակին ընկած` ծանր վիճակում:

Հանցագործը արքեպիսկոպոսի բնակարան մուտք է գործել կողոպուտի նպատակով` չարաշահելով վստահությունը:

Ներսես սրբազանը շտապ օգնության մեքենայով անմիջապես փոխադրվել է Էջմիածնի հիվանդանոց, այնուհետեւ` «Նաիրի» բժշկական կենտրոն, ուր նախնական ախտորոշմամբ հաստատվել է, որ նա ուղեղի կաթված է ստացել: Բժշկական քննությունը սրբազանի մարմնի վրա հարվածի հետքեր չի հայտնաբերել:

Հանցագործը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG