2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանին ներում շնորհելու վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հղած դիմումի հետ կապված` նախագահ մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բոլոր հնարավոր քայլերի մասին ժամանակին եւ ինչպես կարգն է կտեղեկացվի:
Կոալիցիոն քաղաքական ուժերի նախաձեռնությունը մեկնաբանելուց զերծ մնաց Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ են որոշել հենց ապրիլի 30-ին դիմել նախագահին Սասուն Միքայելյանի հարցով, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Եթե այսօր ասեինք` պիտի ասեիք` «ինչո՞ւ այսօր»: Որովհետեւ առողջական վիճակը, ըստ օրենքների, հնարավորություն է տալիս, որպեսզի վաղաժամկետ ազատվի»:
«Այսինքն, միայն առողջական վիճակի հետ կապված մտահոգությո՞ւնն էր», - այս հարցին Սահակյանը արձագանքեց. - «Միայն եւ միայն օրենքների շրջանակում: Եթե ինձ հարցնեք` ես բազմիցս ասել եմ, սուբյեկտիվ վերաբերմունք ունեմ` բնականաբար, անկեղծ ասած, ես կուզեի ընդհանրապես նման եղելություններ չլինեին: Բայց, միեւնույն ժամանակ, պարբերաբար հանդես եմ եկել, որ նման իրողությունները` միայն օրենքների շրջանակում: Այսօր կարծում եմ, որ [Սասուն Միքայելյանի] վիճակը առողջական այնպիսին է, որ հնարավորություն է տալիս վաղաժամկետ ազատվելու»:
Նախագահից իրենց ակնկալիքների վերաբերյալ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը ասաց. - «Նախագահը, կարծում եմ, կպատասխանի»:
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովում կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից եւս «Ազատություն» ռադիոկայանը փորձեց պարզել, թե ինչո՞ւ են որոշել հենց այս օրերին դիմել նախագահին` Սասուն Միքայելյանին ներում շնորհելու հարցի քննարկման համար:
«Կոալիցիոն քաղաքական երեք ուժերի խմբակցությունները, քննարկելով վերջին շրջանում մամուլում տեղ գտած բազմաթիվ այն հոդվածները, որ Սասուն Միքայելյանը գտնվում է առողջական ծանր վիճակում, եւ ելնելով նրանից, որ նաեւ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, որոշեցինք դիմել Ազգային ժողովի նախագահին եւ նրա հետ միասին` դիմել երկրի նախագահին` Սերժ Սարգսյանին, խնդրելով, որպեսզի, եթե հնարավոր է, ներում շնորհեն Սասուն Միքայելյանին», - ասաց Հեղինե Բիշարյանը:
Հիշեցմանը, որ առաջին դեպքը չէ, որ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը վատանում է` դա եղել է նաեւ նախորդ տարիներին, եւ հարցին` արդյո՞ք կոալիցիայի այս դիմումը կապված է վերջին զարգացումների եւ, մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երեք պահանջների հետ, «Օրինաց երկիր»-ի փոխնախագահը արձագանքեց. - «Որեւէ բանի հետ դա կապված չէ, եւ ՀԱԿ-ի պահանջները որեւէ կապ չունեն մեր արված առաջարկության հետ: Մենք ուղղակի ասում ենք` լինելով Սասուն Միքայելյանը նախկին պատգամավոր, զուտ դրանից ելնելով ենք քննարկել այդ խնդիրը: Եվ քանի որ նաեւ առաջիկայում մայիս ամիսն է, որը նաեւ հաղթանակների ամիս է, մենք նկատի ունեցանք նաեւ նրա այն ծառայությունները, որ նա մատուցել է մեր երկրին»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:
Ուրբաթ օրը երկրի նախագահին Ազգային ժողովի նախագահի հղած դիմումում ասված է. - «Մեծարգո պարոն նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»:
Սասուն Միքայելյանը, ով անազատության մեջ է 2008 թվականի մարտից, պարբերաբար առողջական խնդիրներ է ունեցել: 2009-ի դեկտեմբերին նա սրտի վիրահատություն է տարել եւ այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: